Տորթ «Փարիզյան»․ մեղրով տորթի ևս մեկ բաղադրատոմս, որը շատ համեղ է ու փափուկ և կարծես հալչում է բերանում

Բաղադրիչներ` մեղր — 3 ճ/գդ, շաքարավազ — 150 գր, ջուր — 180 մլ, ալյուր — 500 գր, կարագ — 150 գր, սոդա — 1 թ/գդ, Կրեմի համար՝, շաքարավազ — 150-200 գր, ձու — 3 հատ, վանիլին — 1 պտղունց, ընկույզ — 100 գր, կաթ — 600 մլ, կարագ — 100 գր, ալյուր — 1 ճ/գդ, Ինչպես նաև` բուսայուղ — 3 ճ/գդ

Պատրաստման եղանակ: Մեղրը, շաքարավազը, 150 գր կարագն ու եռացրած ջուրը դնում ենք մարմանդ կրակին ու տաքացնում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված: Կաթսան վերցնում ենք կրակից, ավելացնում սոդայի հետ մաղած ալյուրն ու խմոր ենք հունցում:

Խմորը 6-7 գնդերի ենք բաժանում, գրտնակում և 180 աստիճան տաքացրած ջեռոցում յուրաքանչյուրը 10 րոպե թխում ենք, մինչև ոսկեգունելը:

Պատրաստում ենք կրեմը: Ձվերը շաքարավազի հետ լավ հարում ենք, ավելացնում ալյուրն ու սառը կաթը և կրկին հարում ենք: Դնում ենք կրակին և անընդհատ խառնելով եփում, մինչև կրեմը թանձրանա: Վերցնում ենք կրակից և ավելացնում ենք վանիլինն ու մանրացված ընկույզները: Այլ ամանի մեջ լավ հարում ենք կարագն ու լցնում կրեմի մեջ:

Շերտերին կրեմ ենք քսում և դնում իրար վրա: Տորթը զարդարում ենք փշրանքնեով և 3-4 ժամով տեղափոխում ենք սառնարան:

tort-parizyan

Համեղ տորթ պատրաստելու ժամանակն է

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր