13 իմաստուն ասույթ, որ մտածելու տեղիք են տալիս. Սա ՊԵՏՔ Է կարդա յուրաքանչյուր մարդ` կյանքում գոնե մեկ անգամ

1. Դիվանագետն այն մարդն է, ով քեզ ասում է, որ գրողի ծոցը գնաս, սակայն դա այնպես է ասում, որ սկսում ես անհամբերությամբ սպասել այդ ճանապարհորդությանը:

2. Հաջողակ մարդը նա է, ով կարող է ամուր հիմք կառուցել այն քարերով, որ այլոք նետում են իր վրա: Սիդնի Գրինբերգ

3. Այն կինը, ով օծանելիք չի ցանում, ապագա չունի: Կոկո Շանել:

4. Խելացի ու համակրելի կանայք չեն ցանկանում քվեարկել: Նրանք պատրաստ են թույլ տալ, որպեսզի տղամարդիկ կառավարեն այնքան ժամանակ, քանի դեռ նրանք կառավարում են տղամարդկանց:  Ջորջ Բեռնարդ Շոու

5. Կարկին-քանոնով, կարգ ու կանոնով արտակարգի դեմ կռիվ է տալիս նույն ինքը` նորին միջակությունը: Պարույր Սևակ

6. Ես շատ եմ սիրում կանանց: Ես հիանում եմ նրանցով, սակայն ինչպես և  բոլոր տղամարդիկ, ես չեմ հասկանում նրանց: Ֆրենկ Սինատրա

7. Ջենտլմենը ոչ այլ ոք է, քան համբերատար գայլ: Լանա Թյորներ

8. Հարյուրավոր մոմեր կարելի է վառել մի մոմից, և դրանից մոմի լույսը չի պակասի: Ուրախությունը չի պակասում, երբ այն կիսում ես ուրիշների հետ: Բուդդա

9. Երբ ընկերներդ ասում են, թե դու շատ երիտասարդ ես երևում, դա նշանակում է, որ սկսել ես ծերանալ: Մարկ  Տվեն

10. Մենք ապրում են այնպիսի հասարակարգում, որտեղ պիցցայի առաքիչն ավելի շուտ է տեղ հասնում, քան ոստիկանությունը:

11. Ամուսնալուծությունը ամուսնության ապառնի ժամանակաձևն է:

12. Անտեսանելի ճեղքվածք, որ հոգնածությունն է առաջացնում սիրո մեջ, աչքերի փոխված հայացք, քանի որ նույն  աչքերը նույն կերպ չեն նայում նույն դեմքին: Գի դը Մոպասան

13. Փորձ. ահա, թե ինչպես են մարդիկ անվանում իրենց սխալները:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր