Հավի մսից պատրաստվող ամենահամեղ ուտեստը. այն պատրաստվում է առանց մեծ ջանք գործադրելու

Հավի մսի համի յուրահատկությունը

Հավի մսով պատրաստված յուրաքանչյուր ուտեստ յուրահատուկ համ ունի։ Ձեզ թվում է, որ դուք ամեն ինչ գիտեք հավի մսի մասին, սակայն կա խոհարարական մի գլուխգործոց, որը կցանկանաք անդադար փորձել և պատրաստել տանը՝ ընտանիքի անդամներին զարմացնելու համար։

Այս եզակի ուտեստը ստացել է իր անվանումը՝ «Անակնկալ»։ Եվ իսկապես, այն անակնկալ է շատերի համար, քանի որ բաղադրատոմսի մեջ մտնում են այնպիսի մթերքներ, որոնք դեռևս չեն օգտագործվել հավի մսի հետ։

Բաղադրատոմս

  • Հավի միս՝ 1 կգ
  • Կաթ՝ 200 մլ
  • Կարտոֆիլ՝ 5 հատ
  • Սոխ՝ 2 հատ
  • Լոլիկ՝ 3 հատ
  • Ձու՝ 3 հատ
  • Սխտոր՝ 2-3 պճեղ
  • Պանիր՝ 200 գ
  • Ձեթ՝ 2 թ/գ
  • Թթվասեր՝ 3 թ/գ
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • Կանաչեղեն՝ 1 կապ

Պատրաստման եղանակը

Կտրեք հավը միջին չափի։ Կաթը լցրեք հավի վրա։ 60 րոպե թողեք սառնարանում։

Մինչ միսը սառնարանում է, փայլաթիթեղից կլոր տարայի ձև ստացեք, վրան ձեթ լցրեք և տարածեք այն։

Կտրեք կարտոֆիլը բարակ շերտերով և դրեք ֆոլգայից ստացված տարայի մեջ։ Կարտոֆիլի վրա բարակ կտրտեք սոխը, իսկ հետո ավելացրեք հավի միսը։

Ձուն հարեք թթվասերի հետ։ Համասեռ զանգվածը լցրեք հավի մսի վրա և վրան ավելացրեք բարակ կտրտած լոլիկը։ Սխտորը և պանիրը քերեք հավի մսի վրա։

Վառարանը տաքացրեք 180°С-ի։ Պատրաստածը տեղափոխել վառարան և թողնել 40 րոպե։

Մինչ մատուցելը ուտեստի վրա ավելացրեք կանաչին։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր