Տղամարդկանց մոտ ամեն բան հեշտ է, կանանց մոտ՝ բարդ, գիտե՞ք՝ ինչու. շեդեվրալ բացատրություն

Այս հարցը տանջում է գրեթե բոլորին: Հայտնի հումորիստ և խոսնակ Մարկ Գունվորը տվել է այս հարցի մանրամասն բացատրությունը:

Կանայք ավելի բարդ են ստեղծված, քան տղամարդիկ: Այդ իսկ պատճառով կանանց մոտ ամեն բան բարդ է, իսկ տղամարդկաց համար՝ պարզ և հեշտ:

Կանանց և տղամարդկանց ուղեղներն իրարից լիովին տարբերվող կերպ են կառուցված:

Տղամարդկանց ուղեղը մի մեխանիզմ է, որտեղ տիրում է կատարյալ կարգուկանոն: Ամեն բան դասավորված է տարբեր արկղիկներում:

Տղամարդիկ ամեն բան դասավորում են իր դարակի մեջ: Կա մեկ ոսկե կանոն. երբ քանդում-դասավորում ես արկղերից մեկը, մյուսները հարկավոր է հանգիստ թողնել, ձեռք չտալ: Երբ տղամարդիկ ինչ-որ հարց են քննարկում, նրանք մտովի բացում են այն արկղիկը, որում պահվում են այդ հարցին վերաբերող փաստաթղթերը, այդ իսկ պատճառով է նրանք քննարկում են կոնկրետ հարցեր և մեկ հարց քննարկելիս այլ հարցի անցում չեն կատարում:

Կանանց ուղեղը մի մեծ թելի կծիկ է:

Կանանց ուղեղում ամեն բան մյուսի հետ կապված է: Փողը կապված է ավտոմեքենայի հետ, ավտոմեքենան՝ աշխատանքի, աշխատանքը՝ ընտանիքի, երեխաները՝ մոր, մայրը՝ տատի, իսկ տատն էլ իր հերթին անպայման մեկ այլ բանի հետ է կապված, որն էլ՝ մյուս բանի հետ, և այսպես շարունակ: Արդյունքում սա մի մեծ, իրար հետ փոխկապակցված էլեմենտների շղթա է, որտեղ ամեն բան ղեկավարվում է էմոցիաներով:

Ինչո՞ւ տղամարդկանց մոտ այդպես չէ: Իրականում տղամարդկանց շատ քիչ բան կա, որ հետաքրքրում կամ հուզում է։ Դե, գրեթե չկա: Իսկ այ կանայք, որպես կանոն, անհանգստանում են համարյա ամեն բանի մասին, նրանք դրան են սովոր:

Բացի այդ՝ տղամարդկանց ուղեղում կա մի արկղիկ, որի մասին կանայք պատկերացում էլ չունեն: Դա դատարկ արկղիկն է:

Սա տղամարդկանց ամենասիրած արկղիկն է: Ամեն անհասկանալի իրավիճակում նրանք բացում են դատարկ արկղիկը և անջատվում: Նրանց ուղեղում տիրում է դատարկություն, ոչ մի միտք: Մի քանի տարի առաջ Փենսիլվանիայի համալսարանը հետազոտություն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ իսկապես ունակ են անջատելու ուղեղը, չմտածել ոչ մի բանի մասին և այդ ամենի հետ մեկտեղ շնչել, ասել է, թե՝ չմահանալ:

Կանացի ուղեղը չի անջատվում: Երբեք: Նմանատիպ դատարկ արկղիկ չկա, ուստի նրանք ուղղակի չեն կարող այն բացել և անջատվել: Սա, իհարկե, խենթացնում է նրանց:

Եվ հատկապես նյարդայնացնում է այն պահերին, երբ տեսնում են տղամարդու, ով, անջատված նստած, ոչ մի բանով չի զբաղվում:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր