Հնդկաձավարով պատրաստված անչափ համեղ կոտլետներ, եթե չիմանաս՝ ինչից է պատրաստված, գլխի չես էլ ընկնի, որ միս չէ

Այս կոտլետները շատ համեղ են և կարող են լիովին փոխարինել մսով կոտլետներին: Պատրաստվում են շատ արագ:

Բաղադրիչներ` Հնդկաձավար 200 գ, Սունկ 400 գ, Գազար 1 հատ Սոխ 1 հատ, Պաքսիմատ 100 գ, Բուսայուղ 4 ճաշի գդալ, Ջուր 400 մլ, Սխտոր 1 ատամիկ, Աղ, սև պղպեղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը` 
Հնդկաձավարը լավ լվանալ և լցնել կաթսայի մեջ, վրան ջուր լցնել և եփել մինչև պատրաստ լինելը:

Սոխը կտրատել խորանարդիկների տեսքով, գազարը անցկացնել խոշոր քերիչով, սունկը կտրատել բարակ շերտերով:

Թավայի մեջ տաքացնել բուսայուղը, լցնել սոխը, տապակել մինչև սոխը թափանցիկ դառնա, այնուհետև ավելացնել գազարը, և վերջում սունկը և մանրացրած սխտորը: Տապակել մինչև սունկը պատրաստ լինի: Եփված հնդկաձավարը ավելացնել բանջարեղեննրի վրա և համեմել աղով, պղպեղով:

Բլենդերի օգնությամբ լավ հարել, որ ստացվի համասեռ զանգված: Ստացված զանգվածից կոտլետներ ձևավորել, թավալել պաքսիմատի մեջ և տապակել բուսայուղով:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր