«Ամուսնություն չի եղել: Մենք պարզապես սիրել ենք իրար եւ միասին ապրել»․ Մարի Պետրոսյանը ՆԱԽԿԻՆ սիրելիի և նորածին բալիկի մասին

Դերասունի Մարի Պետրոսյանը կյանքում տեղի ունեցած փոփոխությունը բուռն քննարկումների առիթ դարձավ և շատերն իրենց պարտքը համարեցին քննադատել դերասանուհուն։ Առ այսօր էլ չեն դադարում բամբասանքները։

Դերասանուհու անձնական կյանքում փոփոխությունը շատ արագ է ստացվել, բայց նա չի ցանկացել հանրայնացնել, քանի որ դա իր անձնական կյանքն է․ «Ես պարտավորություն չեմ համարել, որ բոլորն իմանան՝ սիրելի ունեմ, միասին ենք ապրում, բալիկի ենք սպասում: Կարելի է ասել, որ ամուսնություն չի եղել:

Մենք պարզապես սիրել ենք իրար եւ միասին ապրել։ Այսօր յուրաքանչյուրն իր կյանքն ունի։ Ես ոչ մեկին երբեք չեմ քննադատում, բայց պետք չէ չար լինել եւ շնորհավորելու փոխարեն անդադար հետաքրքրվել, թե ինչու եմ բալիկ ունեցել` առանց ամուսնության: Ցավում եմ, որ նման մարդիկ կան»։

Մարիի խոսքով, նա ուներ նպատակներ, պլաններ և ցանկանում էր վայելել իր երիտասարդությունը, սակայն ճակատագիրը այլ բան էր նախատեսել նրա համար։ «Վստահ եմ` Աստված կամեցավ, որ ես այսքան շուտ երջանկանամ: Նրա ծննդից հետո ես ամբողջությամբ լցվել եմ, այսքան երջանիկ ինձ դեռ երբեք չեմ զգացել. բալիկս ինձ միայն լավն ու դրականն է փոխանցում»։

Նա բալիկին անվանել է Մոնթե։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր