Բոլորը կարծում էին, որ այս շունը սգում է տիրոջ գերեզմանի մոտ, սակայն, երբ իմացան, թե իրականում նա ինչ է անում, ուղղակի քարացան զարմանքից…

Երբ այս շան նկարը տարածվեց Համացանցում, բոլորը հուզվեցին ու կարեկցեցին, արտասվեցին: Եվ աշխարհի տարբեր կողմերից սկսեցին հետաքրքվել այս շան պատմությամբ:

Բայց իրականում պարզվեց, որ սա այլ պատմություն է: Այս շունը այլ պատճառ ուներ այդ վայրը չլքելու համար:

Գերեզմանոցի աշխատակիցները նկատեցին, որ շունը փոքրիկ փոս է փորել և ողջ օրը նստած է այդ փոսի մեջ: Շունը ոչ մի կերպ չէր արձգանքում մարդկանց վերաբերմունքին: Պարզվում է, որ այս շունն անտուն էր: Նա ձագուկներ ուներ և չգիտեր ուր տանել քոթոթներին:

Նա շատ էր վախենում էր քոթոթների համար և այստեղ էր նրանց թաքցրել, մարդկային աչքից հեռու: Նրա վախը կրկնապատկվեց, ավելի ուժեղացավ, երբ զգաց, որ մարդիկ նկատել են իրեն: Այդ փոսի մեջ նա պահում էր չորս քոթոթներին, նրանք ապահով էին ու երջանիկ: Մայր շունը ոչ մի րոպե չէր հեռանում այդ փոսից: Նա ուժասպառ էր եղել: Ողջ օրը ձագուկներին կերակրում էր կաթով, իսկ ինքը չէր սնվում:

 

Բարի մարդիկ նրա համար սնունդ էին բերում: Եվ քաղցը նրան ստիպեց դուրս գալ այդ փոսից: Սկզբում մայր շունը վախենում էր, բայց հետո զգալով մարդկանց բարյացաամությունը տեղի տվեց: Նա աստիճանաբար հասկացավ, որ մարդիկ չեն ցանկանում վնասել իր քոթոթներին:

Փրկարարները կարողացան փոսից դուրս բերել քոթոթներին և նրանց բոլորին տարան անասնաբույժի մոտ:

Մայր շունը ոչ մի վայրկյան չէր լքում ձագուկներին: Երբ անասնաբույժը զննում էր քոթոներին նա ուշի ուշով հետևում էր բժշկի շարժումներին և նա հայացքով ասես հարցնում էր. Ի՞նչ կա բժիշկ, ինչպես ձագուկս:

Բուժզննում անցնելուց հետո նրանք իրար գրկախառնված քուն մտան փափուկ բազմոցի վրա: Այնքան հաճելի էր այդ գեղեցիկ ընտանիքին նայելը:

Մայրը շունը այնպիսի հավատով ու երախտագիտությամբ է լի աչքերով է նայում մարդկանց: Եթե նա խոսել կարողանար, հավանաբար կասեր աշխարհի ամենագեղեցիկ բառերից մեկը ՝ Շնորհակալություն: Այնքան գեղեցիկ է այս ամենը, շների այս ընտանիքը: Եվ որ ամենակարևորն է. շունը կրկին հավատաց մարդկանց:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր