Դդմի սերմերը իսկական փրկություն կարող են լինել. հատկապես տղամարդիկ պիտի շատ օգտագործեն, ահա, թե ինչու

Դդմի սերմերը շատ օգտակար են օրգանիզմին, դրանք հարուստ են C, E, A և K վիտամիններով, հանդիսանում են հզոր հակաօքսիդանտ, ունեն օրգանիզմը մաքրող հատկություն և ամրապնդում են իմունիտետը:

Դդմի սերմերը պարունակում են մեծ քանակությամբ դդմի յուղ, որը պարունակում է ցինկ, որը օգտակար է մաշկի, եղունգների, մազերի և իմունիտետի համար: Դդմի սերմերը կանոնավորում են սեռական հորմոնների առաջացումը և կանխարգելում են շագանակագեղձի և արգանդի վզիկի խոցերի առաջացումը:

Դդմի սերմները պարունակում են նաև մեծ քանակությամբ ֆոսֆոր, մագնեզիում, մանգան: Յուրաքանչյուր տատիկ և մայրիկ գիտի, որ դդմի սերմերը ամենալավ միջոցն են ճիճուների դեմ:

Տղամարդկանց շագանակագեղձի համար:  Դդմի սերմերը շագանակագեղձի վրա թողնում են հակաբորբոքային ազդեցություն, կարգավորում են նյութափոխանակությունը, ապահովում են շագանակագեղձի կանոնավոր աշխատանքը:

Հակացուցումներ: Գաստրոէնտերոլոգները դդմի սերմերը խորհուրդ չեն տալիս աղեստամոքսային հիվանդությամբ տառապող մարդկանց, ովքեր ունեն բարձր թթվայնություն: Ինչպես նաև աղիքային անանցանելիության դեպքում;

Խորհուրդ չի տրվում նրանց, ովքեր ունեն ալերգիա դդմից: Դդմի սերմերի չափից շատ օգտագործումը վնասում է ատամների էմալը և գիրացնում է:

Մեղրով գնդիկներ դդմի սերմերով պրոստատիտի բուժման համար

Բաղադրություն` 500 գ թարմ դդմի սերմեր, 1 բաժակ բնական մեղր

Կեղևազատել սերմերը և չորացնել. Մաքրած սերմերը աղալ մսաղացով: 1 բաժակ մեղրը և աղացած սերմերը լցնել ափսեի մեջ և մանրակրկտորեն խառնել: Այնուհետև մի քանի ժամ թողնել սառնարանում:

Երբ խառնուրդը պնդանա, նրանից պատրաստել փոքր գնդիկներ, այնպես, որ տեղավորվի բերանում, մոտավորապես 2 սմ տրամագծով: Մեղրով, դդմի սերմերից գնդիկները պատրաստ են:

Բարի ախորժակ` Ամեն առավոտ բերանումդ քիչ-քիչ հալեցրու այսպիսի մի գնդիկ և այն կօգնի պրոստատիտի բուժման համար:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր