ԹԵՍՏ. Ընտրիր քեզ ամենից շատ դուր եկած տղամարդուն և բացահայտիր, թե դու իրականում ինչ տեսակի կին ես

Կանանց ճաշակները տղամարդկանց հարցում շատ տարբեր են: Ոմանք սիրում են ավելի փափուկ տղամարդկանց, իսկ ոմանց էլ գրավում են կոպիտները:

Հենց այդ սկզբունքով էլ այժմ կփորձենք բացահայտել, թե ինչ տեսակի կին եք դուք.

Եթե ընտրեցիք համարը 1-ին: Դուք տղամարդու մեջ գնահատում եք խելքն ու նվիրվածությունը: Սա ձեզ համար վեր է գեղեցկությունից: Դուք այն կանանցից եք, ովքեր սիրահարվում են մեկ անգամ և ողջ կյանքի համար: Ձեր տեսակն ամենահավատարիմն է: Թեթև, անկեղծ, բայց ոչ միամիտ, հենց այս տեսակի կանայք են տղամարդուն մղում նոր հաջողությունների:

Եթե ընտրեցիք համար 2-ին: Դուք սիրում եք ողջ հոգով և սրտով, լավ տնային տնտեսուհի եք և լավ դաստիարակում եք երեխաներին: Սակայն ձեր տղամարդը երբեմն չի գնահատում ձեզ: Եվ իզուր, ձեր տեսակն ամենաշատն է պետք գնահատել, եթե ձեզ գնահատեն, դուք սարեր շուռ կտաք: Դուք շատ եք գնահատում ռոմանտիկան, և մեծ երջանկություն է սպասվում այն տղամարդուն, ով կտա ձեզ ձեր ուզածը:

Եթե ընտրեցիք համար 3-ին: Դուք շատ խարիզմատիկ կին եք, ուժեղ բնավորությունով, սակայն սիրո մեջ չեք սիրում այն բանեցնել, դուք ուզում եք լինել մի տղամարդու կողքին,, ով ձեզնից ուժեղ է: Կրքոտ, անկեղծ, այնպիսի աչքերով, որ ցանկացածին խելքահան կանեն: Հարաբերություններում կարևոր է ձեզ համար, որ տղամարդը իր վրա վերցնի պատասխանատվությունը: Երիտասարդ տարիքում այս տեսակի կանայք հաճախ կոտրվում են սիրո պատճառով և ամուսնանում ավելի թույլ տղամարդկանց հետ և տանջվում նրանց հետ:

Եթե ընտրեցիք համար 4-ին: Ամուսնու մեջքի ետևում ասես քարե պատի ետևում. սա ձեզ համար է ասված: Դուք կարող եք հասկանալ և ներել շատ բան, սակայն ոչ դավաճանությունը: Ընտանեկան լավ մթնոլորտը շատ կարևոր է ձեզ համար և այն հենց դուք եք ստեղծում

Եթե ոչ ոք ձեզ դուր չեկավ: Ձեզ համար դառը ճշմարտությունը քաղցր ստից լավ է: Դուք այն կանանցից չեք, որ տարիներով կապրեն չսիրած մարդու հետ: Ուզում եք միշտ զարգանալ և զուգընկերն էլ ձեզ հետ զարգանա: Սիրում եք հետաքրքիր, ճաշակով տղամարդկանց:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր