Խինկալի պատրաստելու այս բաղադրատոմսը ինձ տվել է վրացի խոհարարը, միայն իմանաք ինչ հյութալի ու ախորժելի են ստացվում… ը՜մմմ

Խինկալի պատաստում են շատերը: Յուրաքանչյուրն ունի պատրաստման իր ձևը: Այս բաղադրատոմսով պատրաստված խինկալիները շատ-շատ համեղ են ստացվում:

Բաղադրիչներ

Խմորի համար

1 բաժակ տաք ջուր, 1 ձու
3 բաժակ ալյուր
1 ճաշի գալ բուսայուղ
Լցոնի համար

500 գ տավարի փափուկ միս
1 գլուխ սոխ, 1ձու
Համեմ, մաղադանոս, 70 գ կարագ
Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը

Ձվի վրա աղ լցնել, հարել, ավելացնել 3 բաժակ ալյուր, բուսայուղ, խառնել և ավելացնել տաք ջուր: Սկզբում խառնել գդալով, ապա ձեռքով:

Միսը սոխի հետ աղալ 2 անգամ, ավելացնել կտրատած կանաչիները աղը, կարագը, լցնել կես բաժակ ջուր և լավ խառնել:

Խմորը բացել բարակ շերտով, բաժակի օգնությամբ խմորից կլորակներ առանձնացնել:

Խմորի յուրաքանչյուր կլորակի մեջ թեյի գդալով լցնել լցոնը, խմորի եզրերը բարձրացնել և հավաքել կենտրոնում, մատներով սեղմելով ամրացնել:

Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ ավելացնել լցնել քիչ քանակությամբ բուսայուղ, որպեսզի խինկալիներն իրար չկպչեն: Խիկալիները հատ–հատ լցնել եռացող ջրի մեջ և եփել: Ջրից հանել, վրան ցանել սև պղպեղ և մատուցել:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր