Մասուրը С վիտամինի հիանալի աղբյուր է, որը մեկից մեկ լուծում է երիկամային քարերի հարցերը, միայն թե պետք է իմանալ դրանից հյութ պատրաստելու ճիշտ եղանակը

Մասուրը С վիտամինի հիանալի աղբյուր է, այն հատկապես օգտակար է տարվա այս եղանակին:

Մասուրը հարուստ է մի շարք վիտամիններով, պարունակում է երկաթ, օրգանական թթուներ, մակրո և միկրոտարրեր:

Մասուրն ունի հակաբորբոքային ազդեցություն, տիբեթական բժշկության մեջ այն օգտագործվել է թոքախտի, աթերոսկլերոզի, նևրասթենիայի ժամանակ:

Պտուղները պարբերաբար օգտագործելը լուծում է երիկամային քարերը:

Մասուրը պարունակում է մեծ քանակությամբ С վիտամին: Քանի որ տարվա այս եղանակին թարմ մասուր չկա, մասուրի հյութ կարելի է պատրաստել չորացրած պտուղներից:

1-2 բուռ չորացրած մասուրի վրա ավելացնել 1-2լ գոլ կամ սառը ջուր և սենյակային ջերմաստիճանում (18-20) պահել 10-12 ժամ, որից հետո փափկած պտուղները ճմռել և դրանից 2-3 ժամ հետո քամիչով անցկացնելուց հետո ստացված թանձր, կարմիր հյութը խմել: Կարելի է ավելացնել մեղր:

Խմել առավոտյան քաղցած վիճակում 1 սուրճի բաժակ: Մեկ սուրճի բաժակ հյութը բավարարում է օրգանիզմի С վիտամինի 1-2 օրվա պահանջը: Քամելուց հետո մնացած զանգվածի վրա նորից ջուր լցնել: Այդ գործողությունը կարելի է կրկնել 2-4 անգամ, մինչև որ քամելուց հետո մնան միայն կորիզներն ու կեղևը:

Այլ եղանակով պատրաստված մասուրի հյութը արժեք չունի:

Մասուրը բուժում է աղիների խոցը, լնդախտը, լուծը, դադարեցնում է արյունահոսությունը, դանդաղեցնում է ծերացման գործընթացը:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր