Գիտնականները պարզել են, որ ընկույզը օգտակար է սրտի և աղիքների համար

Գիտնականները պարզել են, որ ամենօրյա սննդակարգին ընկույզ ավելացնելը մեծացնում է աղիքներում օգտակար բակտերիաների քանակը և օգնում է ամրացնել սիրտը: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Nutrition ամսագրում։

Ուսումնասիրության համար հետազոտողները հավաքել են 40-ից ավելի ավելորդ քաշ ունեցող 30-ից 65 տարեկան կամավորների: Փորձի մեկնարկից առաջ մասնակիցները երկու շաբաթ սնվել են որպես միջին վիճակագրական ամերիկացիներ:

Դրանից հետո նրանք պատահականության սկզբունքով բաժանվել են երեք խմբի: Բոլոր երեք խմբերի դիետաներում հագեցած ճարպերը փոխարինվել են կամ ընկույզով կամ բուսական յուղերով: Դիետաներից մեկը պարունակում էր ամբողջական հունական ընկույզ, երկրորդը առանց ընկույզի էր, բայց իր մեջ պարունակում էր ընկույզներում առկա ալֆա-լինոլենային թթու (ALA), երրորդը` նույնպես առանց ընկույզի, բայց ALA՝ օլեինաթթվի հետ։

Արդյունքները ցույց են տվել, որ ընկույզի ամենօրյա օգտագործումը՝ որպես առողջ սննդակարգի մաս, հանգեցնում է աղիների մեջ օգտակար բակտերիաների թվի աճին:

Հեղինակները կարծում են, որ ուղիղ կապ կա աղիքային միկրոբիոմի փոփոխության և ընկուզեղենի օգտակար ազդեցության միջև սրտանոթային համակարգի վրա:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր