Կանանց 10 արտասովոր հատկանիշներ, որոնք խելքանան են անում տղամարդկանց

Մենք սովոր ենք մտածել, որ տղամարդկանց գերում է կնոջ գեղեցիկ մարմինը, նրբաճաշակ ներքնազգեստը և վառ հագուստը, սակայն դա, միանշանակ, այդպես չէ։

Առավոտյան ձգում: Իհարկե, տղամարդիկ սիրում են կարճ կիսաշրջազգեստներ և բարձրակրունկ կոշիկներ հագնող աղջիկների, սակայն նրանց համար առավել կարևոր է կնոջ տեսքը տանը։

Ոչ մի հագուկապ կամ պահվածք սեքսուալությամբ չի կարող համեմատվել առավոտյան երկար քնից հետո ձգվող կնոջ հետ։ Այդպիսի կինը տղամարդկանց ավելի անպաշտպան, նուրբ և գրավիչ է թվում։

Խառնված մազեր: Կարելի է մեծ գումարներ ծախսել վարսահարդարման վրա, սակայն տղամարդիկ Ձեզ կսիրեն բնական մազերով։ Փոքր-ինչ անփույթ սանրվածքը ավելի սեքսուալ է, քան գեղեցիկ հարդարված մազերը։

Շպարի բացակայություն: Տղամարդիկ նախապատվություն են տալիս թեթև շպարին կամ դրա բացակայությանը։ Այդպիսի աղջիկները ավելի գրավիչ են տղամարդկանց համար, քանի որ նրանց հետ շփումն ավելի հարմար է։

Փոքրիկ փորիկ: Հակառակ բոլոր նախապաշարումներին՝ անթերի հարթ և մարզված փորը սեքսուալ չի երևում տղամարդկանց աչքերում։ Փոքրիկ և փափուկ փորիկը շատ ավելի սեքսուալ տեսք է տալիս կնոջը։ Ինչպես ասել է պատմության ամենասեքսուալ կանանցից մեկը՝ Մերիլին Մոնրոն, առանց փորիկի կինը նման է առանց կահույքի տան. բարդ է չհամաձայնվել նրա հետ։

Փոքրիկ կնճիռներ: Շատ կանանց համար կնճիռները ամենաանցանկալի երևույթն են, սակայն տղամարիկ այլ կերպ են նայում այդ երևույթին։ Փոքրիկ և ոչ խորը կնճիռները ավելի գեղեցկացնում են կնոջը տղամարդու աչքերում։

Լավ ախորժակ: Կանանց համար ապրելակերպ դարձած դիետաները վանում են տղամարդկանց։ Եթե կինը լավ ախորժակ ունի և չի ամաչում դրանից, ապա տղամարդկանց աչքերում ավելի ինքնավստահ է երևում։ Սակայն ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ. պետք չէ փղի պես ուտել։

Ակնոցներ: Եթե դպրոցում ակնոցներ կրելը վատ արձագանքի է արժանանում, ապա մեծ տարիքում դրանք միայն ընդգծում են կնոջ էլեգանտությունը և սեքսուալությունը։ Այս իրը տղամարդկանց ամենասիրվածներից մեկն է։Սպիտակ հատվածներ՝ թուխ մաշկի վրա: Լողազգեստի պատճառով թերի արևայրուքը միշտ էլ տխրեցնում է կանանց։ Սակայն դա շատ է գրավում տղամարդկանց, քանի որ թուխ մաշկի շրջապատում սպիտակ հատվածները ավելի «մերկ» և սեքսուալ են երևում։

Երկար կիսաշրջազգեստ: Երկար, ամառային կիսաշրջազգեստները նույնքան գրավիչ են, որքան կարճերը։ Այդ կերպ տղամարդիկ օգտագործում են իրենց երևակայությունը և էլ ավելի են հետաքրքրվում աղջկանով։

Բոբիկ ոտքեր: Կանացի բոբիկ ոտքերի գրավչությունը սերում է այն ժամանակներից, երբ կանայք չէին էլ կարող երազել ժամանակակից ազատության մասին։ Այն ժամանակ բոբիկ ոտքերը խելքահան կանեին ցանկացած տղամարդու։ Այդ առանձնահատկությունը պահպանվել է մինչ օրս։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր