Ոսպով կոտլետը դարձել է ընտանիքիս սիրելի ուտեստը. մսով կոտլետից համեղ է ստացվում, փորձեք անպայման

Այսօր ուզում եմ ներկայացնել ձեզ իմ սիրելի ոսպով կոտլետը. ես չէի էլ պատկերացնում, որ կարող է այսքան համեղ լինել. հիմա սա ավելի շատ եմ պատրաստում, քան մսով կոտլետը:

Ոսպով կոտլետները շատ համեղ են ստացվում, դրանք շատ օգտակար են և դյուրամարս, հեշտությամբ են յուրացվում օրգանիզմի կողմից: Ոսպով խճողակի հետ հիանալի կերպով համադրվում են բանջարեղենները, ձուն, այլ հատիկավորներ:

Ձեզ պետք կգա

1 բաժակ կանաչ ոսպ, 1 հատ մեծ չափի գազար
Յուղ տապակելու համար, Աղ, պղպեղ, ըստ ճաշակի
Կարմիր պղպեղ, քարի, չորացրած նեխուր ըստ ճաշակի

Ինչպես պատրաստել

Ոսպը թրջել ողջ գիշեր: Գազարը անցակցնել խոշոր քերիչով: Ոսպը քամել և լցնել գազարի վրա:

Գազարը և ոսպը անցկացնել մսաղացով, համեմել աղով, պղպեղով և մյուս համեմունքներով:

Ստացված զանգվածից կոտլետներ պատրաստել և տապակել երկու կողմից:

Ոսպով կոտլետները ավելի համեղ են ստացվում հալած յուղով տապակելիս, սակայն դրա բացակայության դեպքում կարելի է օգտագործել բուսայուղ:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր