Ուսուցիչը թղթի վրա կետ նկարեց և խնդրեց աշակերտներին ասել, թե ինչ են տեսնում, սակայն նրանց պատասխանը ստիպեց ուսուցչին լաց լինել… կարևոր կյանքի դաս

Մի անգամ ծեր իմաստունը որոշեց ստուգել աշակերտների գիտելիքները: Նա ուզում էր իմանալ, թե աշակերտները որքանով էին յուրացրել իր տված դասերը, արդյոք փոխվել էր նրանց մտածելակերպը: Նա իր աշակերտներին ցույց տվեց մի սպիտակ թուղթ, որի կենտրոնում սև գույնի կետ էր նկարված:

— Այսօր մենք շատ բարդ դաս ենք ունենալու: Ուշադիր նայեք, ի՞նչ եք այստեղ տեսնում,- հարցնում է իմաստունը:

Աշակերտները զարմացած նայեցին, որովհետև ոչ մի բարդություն չկար:

— Կետ,- պատասխանում է աշակերտներից մեկը:

— Այո, այո, սև գույնի կետ,- նրա ասածը հաստատեց մյուս աշակերտը:

— Հաստ, սև գույնի կետ,- ասացին մի քանի աշակերտներ:

Ուսուցիչը ուշադիր նայեց աշակերտներին, ու գլխահակ քայլեց դեպի պատը: Նա առանց որևէ բան ասելու նստեց անկյունում ու սկսում լաց լինել:

Աշակերտները զարմանքից քար էին կտրել, ինչը ստիպեց ուսուցչին լաց լինել:

— Ինչո՞ւ ես լացում, ուսուցիչ,- հարցրին աշակերտները:

— Ես վատ ուսուցիչ եմ, ես լացում եմ, որովհետև իմ բոլոր աշակերտները տեսան միայն փոքրիկ սև կետը, բայց նրանցից ոչ ոք չտեսավ սպիտակ, մաքուր թուղթը, փաստորեն ես ձեզ ոչինչ չեմ սովորեցրել:

Կյանքում էլ է այդպես, մարդկանց մեծ մասը շատ հաճախ փոքրիկ թերությունն ավելի շուտ է նկատում, քան ակնհայտ մեծ արժանիքը:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր