14 ամյա աղջիկը մահացավ քնած ժամանակ, մարդասպանին հայտնաբերեցին հենց նրա անկողնում… սա ահավոր է, բոլորը պիտի զգուշանան. ՖՈՏՈ

Գիշերը, երբ պառկում ենք քնելու, ամենավերջինը, որ տեսնում ենք, դա սմարթֆոնն է և առավոտյան, երբ արթնանում ենք, դա այն առաջին բանն է, որին ձգտում ենք : Դրանք դարձել են միլիարդավոր մարդկանց կյանքի անբաժանելի մասը, իսկ ոմանց համար նաև շփման և զբաղմունքի գլխավոր միջոցը:

 

Այս աղջիկը այդ միլիարդավոր մարդկանցից մեկն էր և նրա, ցավոք, տխուր պատմությունը պետք է իմանա յուրաքանչյուրը, ով սմարթֆոնի հետ է քնում ու արթնանում:

Մայրը առավոտյան մտավ սենյակ նրան արթնացնելու, սակայն աղջիկը ոչ մի կերպ չէր արձագանքում: Ծնողները խուճապի մատնված նրան տարան մոտակա հիվանդանոց, սակայն պարզվեց, որ …. աղջիկը մահացել էր:

Մայրը նշում էր, որ նախորդ օրը նա հիանալի ինքնազգացողություն էր ունեցել, և զննությունիից պարզ դարձավ, որ աղջիկը հոսանքահարվել է:

 

Աղջկա մահճակալի մեջ հայտնաբերեցին նրա սմարթֆոնի լիցքավորման սարքը: Լարի վրա երևում էր այրված մասը, ոստիկանությունում հաստատեցին, որ լարը նախկինում վնասված է եղել, քանի որ հայտնաբերման ժամանակ լարը փաթաթված էր եղել կպչուն ժապավենով:

Նախաքննությամբ պարզվել էր, որ աղջիկը միացրել էր իր հեռախոսը լիցքավորման սարքին և դրել մահճակալի մեջ, իր կողքին:

Փաստորեն վնասված լարով լիցքավորիչը իրական վտանգ է ներկայացնում մարդու կյանքի համար: Այս պատմությունից շատերը պետք է հետևություն անեն:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր