5 խայթող արտահայտություն, որով մայրերը վիրավորում են իրենց հասուն աղջիկներին

Այնպես է ստացվում, որ ամենամեծ ցավն ու վիրավորանքն իրար ամենահարազատ մարդիկ են հասցնում։ Հաճախ են տարաձայնություններ ծագում մոր և հասուն դստեր միջև, չնայած որ իրականում նրանց միջև ամենաամուր բարեկամական կապն է գործում։

1. Օրինակ վերցրու քրոջիցդ/հարևանուհուց/համակուրսեցուց

Համեմատումը ուրիշների հետ միշտ դիպչում է ինքնասիրությանը, չնայած որ մայրը բարի նպատակներով է դա անում՝ դրդել աղջկան աշխատել ինքն իր վրա, ավելի լավը դարձնել, ավելի գեղեցիկ, ավելի խելացի։

2. Մարդիկ ի՞նչ կմտածեն քո մասին

Ուրիշի կարծիքից կախվածությունը սահմանափակում է աղջկա հնարավորությունները, նրան համընդհանուր ընդունված չափորոշիչներից տարբերվելու վտանգ և վախ է ներշնչում։

3. Ես հոգնել եմ քեզանից

Եթե հարազատ մարդը չի կարող աջակցել և լսել, ապա դուստրը կսկսի ուրիշների և, պարզ չէ, թե ում մոտ վստահություն և հասկացվածություն փնտրել։

4. Քեզ մոտ, միևնույն է, չի ստացվի

Երեխայի նկատմամբ հավատ չունենալը կարող է կոտրել նրան երկար տարիներով։ Այստեղից էլ սկսվում է աղջկա ցածր ինքնագնահատականը:

5. Նա քեզ չի համապատասխանում

Նման կարգավորումներ անելով դժվար թե երջանիկ ամուսնություն ակնկալեք ձեր աղջկանից, հատկապես եթե մոր մոտ ամուսնական կյանքը չի ստացվել։

Սակայն կարևոր է հիշելը, որ մայրն ամենահարազատ մարդն է, և նա սիրում է, անհանգստանում է, փորձում է պաշտպանել, որքան որ կարողանում է, այդ պատճառով էլ պետք է ուշադրություն դարձնել ոչ թե հույզերի ֆոնին ասված խոսքերին, այլ գործողություններին։ Սիրեք և պահպանեք միմյանց։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր