Բժիշկները թվարկել են 5 մթերք, որոնք կարելի է և անհրաժեշտ է ուտել գիշերը

Մեզնից ո՞վ չի փորձել ժամը 18:00-ից հետո ուտելիք փնտրել սառնարանում։ Հաճախ ամեն ինչ սկսվում է սովորական հռետորական հարցից․«Մի բաժակ թեյ չխմե՞նք»։ Եվ բանն ավարտվում է երշիկով բրդուճ կամ կրեմի հաստ շերտով տորթ անուշ անելով։

Նման պահերն առանձնապես հաճույք են պատճառում, երբ օրը ծանրաբեռնված է անցել։ Իսկ ահա հաճույքի համար պիտի հատուցել։ Պարբերաբար թեթև ածխաջրածիններ ուտելով՝ կարելի է նույնքան արագ ճարպեր կուտակել։

Սակայն վերջերս սննդաբանները քարտ բլանշ են տվել երեկոյան 6-ից հետո սնվել ցանկացողներին։ Մասնագետները համարում են, որ խիստ սննդակարգն անտեղի է, եթե երեկոյի համար օգտակար սննդամթերք ընտրենք։ Այնպիսի մթերքներ, որոնք լավացնում են քնի որակն ու քաշ ավելանալու պատճառ չեն դառնում։ Եկեք պարզենք՝ ինչ կարելի է առանց հետևանքների ուտել երեկոյան ժամերին։

Թույլատրելի ուտելիք քնելուց առաջ

Սև շոկոլադ

Հաճախ այս մթերքն ընդգրկում են արգելվածների շարքում։ Եվ բոլորովին իզուր, քանի որ ընկույզով շոկոլադե գլանիկների ու սև շոկոլադի միջև տարբերությունը շատ մեծ է։ Սև շոկոլադը պարունակում է շաքարի նվազագույն քանակ։

Անուշեղենի այս տեսակը հիանալի կերպով նպաստում է արագ նիհարելուն, ինչպես նաև կարգավորում է խոլեստերինի մակարդակը։

Ապուր

Խոստովանեք, որ այս ուտեստը միանշանակ հույս չունեիք տեսնելու այս ցանկում։ Իրականում ապուրը կարելի է ուտել ուշ երեկոյան։ Բանն այն է, որ ցանկացած տաք հեղուկ հանգստացնող ազդեցություն է թողնում։ Եթե երեկայն ժամերին զգում եք, որ թեյը չի հագեցնի քաղցը, փոքր քանակությամբ ապուր տաքացրեք։ Գերադասելի են բանջարեղենով կամ հավով ապուրները։

Եվս մի կարևոր հանգամանք․ ոչ մի դեպքում քնելուց առաջ մի կերեք ոսպով, ոլոռով կամ լոբով ապուր, քանի որ այդ մթերքները քունը միանշանակ կխանգարեն։

Նուշ

Ներկայիս գներով անհնար է, իհարկե, հաճախակի համեղ ընկույզներ ուտել։ Բայց եթե ցանկությունը մեծ է, երբեմն կարելի է թույլ տալ նման շքեղություն։ Մի բռաչափ նուշը հիանալի տարբերակ է գիշերը սրված ախորժակը հագեցնելու համար։

Նիհարել ցանկացողները կարող են չվախենալ գիշերվա կեսին նուշ ուտելուց։ Դեռևս 2012-ին անցկացված հետազոտությունների արդյունքներով, որոնք հրապարակվել են American Journal of Clinical Nutrition պարբերականում, պարզվել է, որ այդ մթերքն ամենևին քաշի ավելացմանը չի նպաստում։

Դդմի կորիզներ

Եթե երեկկոյան ժամերին ձեռքը ակամ մեկնում եք՝ փոփքորն կամ չիփս վերցնելու համար, անմիջապես թաքցրեք այդ վնասակար «դյուրամարս» ուտելիքները։ Դրա փոխարեն մի բուռ դդմի կորիզ կերեք։

Սա հենց սննդի այն տեսակն է, որը հեշտությամբ կարող է գիշերային քաղցը հագեցնել և պատրաստել քնի։ Ինչպես հայտնի է՝ դդմի կորիզները չափազանց հարուստ են մագնեզիումով, որը շատ կարևոր է հանգիստ և խոր քնի համար։

Բրինձ

Սննդաբաններն անվիճելի փաստ են ներկայացնում․ սննդակարգը, որի հիմնական բաղադրիչը բրինձն է, շուրջ 46 %-ով նվազեցնում է անքնության հավանականության վտանգը։

Բրինձը բարձր գլիկեմիկ ցուցիչով մթերքների շարքից է և անդրադառնում է տրիպտոֆանի ու մելատոնինի արագ արտադրության վրա։ Հենց այդ հորմոններն են օգնում լավ քնելուն։

Միևնույն ժամանակ պետք է հիշել մեր օրգանիզմի խարդավանքի մասին։ Երբեմն ծարավը կարող է քողարկվել ուժեղ քաղցի քողի տակ։ Փորձեք պարզապես մի բաժակ ջուր խմել։ Կամ, որ ավելի գերադասելի է, մեկ գավաթ կոճապղպեղի թեյ։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր