Արփի Գաբրիելյանի նոր լուսանկարն օդանավակայանից. ՖՈՏՈ

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է տեղադրել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։

 

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսնակարում Արփին սեւ շապիկ է կրում, որը համադրել է նուրբ վզնոցի հետ։ Նա նուրբ դիմահարդարմամբ է։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Շերեմետեւո միջազգային օդանավակայանում։

 

Օրեր առաջ հրապարակված կադրերում Արփին ներկայացրել էր իր ամառային կերպարը։ Դերասանուհին սպիտակ վերնաշապիկ էր կրում, սեւ տաբատ, ինչպես նաեւ սպիտակ երանգի վերնազգեստ։

Ամառային կերպարն ամբողջացնում էին սեւ գույնի սպորտային կոշիկներն ու փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից Արփին գրառում չէր կատարել։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր