Երևանի գաթա․ oրիգինալ և շատ համեղ գաթայի բաղադրատոմս, որը ես գտել եմ տատիկիս բաղադրատոմսերի գրքույկից

Բաղադրամասեր

Խմորի համար՝

1200 գ ալյուր, 200 գ հալած յուղ,
15 գ դրոժ, 5 գ աղ, 400 գ ջուր։
Խորիզի համար՝

800 գ ալյուր, 400 գ շաքարի փոշի,
400 գ հալած յուղ։
Խմորը գրտնակելու համար 100 գ ալյուր։ Խմորը շերտավորելու համար 200 գ հալած յուղ։

Երեսը քսելու համար՝ 4 ձվի դեղնուց։

Պատրաստման եղանակը

Խմոր պատրաստել անթթխմոր եղանակով, ծածկել սրբիչով և դնել 30-35 րոպե տաք տեղ։ Խորիզը պատրաստել «Կիրովականի գաթայի» ձևով։

Պատրաստի խմորը գցել ալյուր ցանած սեղանին, բաժանել մասերի (500 կամ 1000 գ), գնդել և յուրաքանչյուր գունդը առանձին գրտնակել։

Հետո օխլավել 1,5-2 մմ հաստության շերտերի և վրան յուղ քսել։ Այնուհետև խմորի շերտը երկտակել, նորից գրտնակել և յուղ քսել։ Այդ գործողությունը կրկնել 4-5 անգամ։

Շերտավոր դրոժային խմորը փաթաթել գլանաձև և բաժանել 200 գրամանոց կտորների։

Խմորի յուրաքանչյուր գունդը գրտնակել և դարձնել կլոր բլիթ։ Բլիթի կենտրոնում գնել խորիզը (մոտավորապես 170 գ ծայրերը միացնել, նորից կլոր ձև տալ և նախշել, հաստությունը պետք է լինի 1,5-2 սմ:

Գաթան դնել յուղ քսած թիթեղաթերթի վրա, կարը դեպի ցած, վրան քսել ձվի դեղնուց և մի քանի տեղ պատառաքաղով ծակել։

Գաթան թխել վառարանի տաք ջեռոցում 30-35 րոպե:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր