Ոսկե խորհուրդներ ծնողներին, ովքեր ցանկանում են, որ երեխայի մոտ ճիշտ ինքնագնահատական ձևավորվի

Բացի օբյեկտիվ իրավիճակներից , մարդու հաջողության վրա ազդում է նաև ինքնագնահատականի աստիճանը, որը սկսվում է ձևավորվել նախադպրոցական շրջանում, շրջապատի ՝ հիմնականում ծնողների ազդեցության տակ: Ինքնագնահատականը՝ մարդու սեփական Ես-ի, կարողությունների, հատկությունների և մարդկանց մեջ իր տեղը գտնելու վերաբերմունքն է:

Ընտանիքում առողջ մթնոլորտը, երեխային հասկանալու և աջակցելու ցանկությունը, անկեղծ զրույցներն ու հոգատարությունը, հոգեբանական անվտանգության զգացումը, դրանք երեխայի դրական ինքնագնահատականի ձևավորման բաղադրիչներն են:

Բարձր ինքնագնահատական ունեցող երեխան ենթադրում է, որ ինքը ճիշտ է ամեն ինչում: Նա ձգտում է վերահսկել մյուս երեխաներին, նկատում է նրանց թերությունները՝ սեփականը անտեսելով,բոլոր ուժերով փորձում է ուշադրություն հրավիրել իրեն: Բարձր ինքնագնահատական ունեցող երեխաները հաճախ են ասում. «Ես լավագույնն եմ»:

Երեխան ունի ցածր ինքնագնահատական, եթե․ չի արտահայտում զգացմունքները, չի շփվում ինչպես մեծահասակների, այնպես էլ հասակակիցների հետ,
խոսելիս հայացքը մշտապես թեքում է այլ կողմ,ստում է, այլ մարդկանց մասին վատ է արտահայտում:

Խորհուրդներ ծնողներին , ովքեր ցանկանում են, որ երեխայի մոտ ճիշտ ինքնագնահատական ձևավորվի։

— Մի ձգտեք ամեն ինչ անել երեխայի փոխարեն, նրան հեռու մի պահեք ամենօրյա գործերից:

-Թույլ տվեք երեխան ինքն ընտրություն կատարի։ Խորհուրդ տվեք, բայց մի՛ թելադրեք։

-Խրախուսեք նրա նախաձեռնողությունը։ Եթե երեխան առաջին անգամ մատիտ կամ գրիչ է վերցրել և ինչ-որ բան է խզբզել թղթի վրա, մի ՛ ծիծաղեք, այլ օգնեք նկարել սովորելուն։

-Միշտ հիշեք՝ երեխան ուշադիր հետևում է ձեզ ամեն ինչում։

-Ցույց տվեք Ձեր սերը:

-Մի՛ համեմատեք ձեր երեխային ուրիշ երեխաների հետ։

-Մի զլացեք գովել երեխային՝ նրա կատարած լավ արարքների համար։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր