Երիտասարդը մի դրամապանակ գտավ և այն վերադարձրեց տիրոջը, երկու շաբաթ անց նա հաղորդագրություն ստացավ

Երիտասարդը մոտեցավ մեքենային և հանկարծ  անիվի մոտ գետնին տեսավ  մի դրամապանակ: Մի քանի րոպե սպասեց, մտածելով որ հնարավոր է, որ տերը  մոտակայքում է և շուտով կհայտվի: Բայց այդպես չեղավ:  Նա բացեց դրամապանակը,  գտավ որոշ տվյալներ, որոնց շնորհիվ  գտավ դրամապանակի տիրոջը:

Դրամապանակի տերն ու նրա կինը աչափ ուրախացան և ի սրտե շնորհակալություն հայտնեցին:

Երկու շաբաթ անց նա մի հաղորդագրություն ստացավ, որը  նրան սաստիկ հուզեց,և նա հասկացավ, թե իսկապես ինչպիսի ազնիվ արարք է գործել.

«Հարգելի երիտասարդ,  հավանաբար դուք մոռացել եք մեր մասին, բայց մենք ձեզ հիշում ենք: Դուք մեզ վերադարձրիք ամուսնուս դրամապանակը: Ձեզ հետ տեսնվելուց հետո  երկու օր անց  ամուսինս  հանկարծամահ եղավ:

Նույն օրը, երբ դրամապանակը վերադարձրիք, նա ինձ խնդրեց ձեզ ուղարկել  50 դոլար: Ներեցեք, որ ուշացումով եմ փոխանցում: Ես շնորհակալ եմ ձեզանից իմ որդուն լավ օրինակ ծառայելու համար, ես շատ կցանկանայի, որ իմ որդին էլ ձեզ պես  ազնիվ մարդ դառնա»:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր