Ձեր թանկագին էներգիան մի ծախսեք բամբասանքի վրա. Դալայ Լամայի խորիմաստ մտքերը, որոնք կստիպեն ձեզ այլ կերպ նայել կյանքին

6 տարեկանում նրան վերցրել են հայրենի տնից։ 15 տարեկանում նա արդեն ռազմական առաջնորդ էր, իսկ 25 տարեկանում նա Տիբեթից Հնդկաստան է փախչում։ Հիմա Դալայ լաման 83 տարեկան է, բայց նրա դեմքին կնճիռների փոխարեն ժպիտ է։

Ամեն օր 10-ից 30 րոպե քայլեք։ Մինչ քայլում եք, ժպտացեք։ Ամենաքիչը 10 րոպե անցկացրեք լռության մեջ։

7 ժամից պակաս մի քնեք։ Ապրեք երեք «Է»-երով՝ էներգիա, էնպատիա, էնտուզիազմ։ Խաղեր շատ խաղացեք։ Գրքեր շատ կարդացեք։

Ժամանակ հատկացրեք յոգայի, մեդիտացիայի, աղոթքի համար, քանի որ դրանք վերականգնում են էներգիան։ Ժամանակն անցկացրեք 70-ից բարձր և 6-ից ցածր մարդկանց հետ։ Շատ երազեք։

Ավելի շատ կերեք այն սնունդները, որոնք աճում են ծառերի վրա և ավելի քիչ գործարաններում արտադրվածները։ Շատ ջուր խմեք։ Օրական ամենաքիչը երեք մարդու ստիպեք, որ ժպտան։

Ձեր թանկագին էներգիան մի ծախսեք բամբասանքի վրա։ Մոռացեք անցյալի խնդիրները։ Հարազատներին և ընկերներին մի հիշեցրեք անցյալի վեճերը։ Դա կխանգարի ձեր ներկա երջանկությանը։

Գլխից դուրս նետեք բացասական մտքերը և նայեք միայն դրական կողմերին։ Հասկացեք վերջապես, որ կյանքը դպրոց է, և դուք եկել եք, որ սովորեք։ Խնդիրները դպրոցական ծրագրի մի մասն են։ Դրանք կավարտվեն, ինչպես մաթեմատիկայի դասաժամը, իսկ ձեռք բերած գիտելիքները կմնան հավերժ։

Կյանքը շատ կարճ է, որպեսզի այն ծախսեք ատելության վրա։ Պետք չէ ոչ ոքի ատել։ Ձեզ շատ լուրջ մի ընդունեք։ Ոչ ոք ձեզ լուրջ չի ընդունում։ Բոլոր վեճերում հաղթելու կարիք ամենևին էլ չկա։ Սովորեք ընդունել, որ դուք սխալ եք։ Հաշտվեք ձեր անցյալի հետ, որպեսզի ձեր ներկան չփչանա։

Մի համեմատեք ձեր կյանքը ուրիշների հետ։ Դուք ոչինչ չգիտեք նրա մասին։ Ձեր սիրելիին մի համեմատեք ոչ մեկի հետ։ Ոչ ոք, բացի ձեզանից, չի հոգա ձեր երջանկության մասին։ Ներել սովորեք։ Թե ինչ են մտածում ուրիշները ձեր մասին, ձեր գործը չէ։ Հիշեք՝ իրավիճակը որքան էլ լավը կամ վատը լինի, այն փոխվելու է։

Ձեր աշխատանքը ձեր մասին չի հոգա, եթե դուք հիվանդանաք։ Ընկերները կհոգան։ Մի կորեք։ Ազատվեք այն ամենից, ինչն անօգուտ է, տգեղ կամ չի ուրախացնում։ Նախանձը ժամանակի անհարկի վատնում է։ Մեկ է, դուք արդեն ունեք այն ամենը, ինչը ձեզ հարկավոր է, մնացածն էլ ժամանակի ընթացքում կունենաք։ Լավագույնը դեռ առջևում է։

Կարևոր չէ, թե ինչպես եք ձեզ զգում․ արթնացեք, հագնվեք և շփվեք։ Ճիշտ վարվեք։ Հաճախ զանգեք հարազատներին։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր