Ստամոքսի այրոցը չի թողնում հանգիստ ապրե՞լ. ահա, թե ինչը դրա հարցերը կլուծի մի քանի րոպեում…

Ստամոքսի այրոցը  տհաճ երևույթ է և այն կարող է առաջանալ ցանկացած պահին: Այն բավականին տարածված է: Ստամոքսի այրոցը  ի հայտ է գալիս սխալ սնվելու, ալկոհոլի ու ծխախոտի չարաշահման  հետևանքով: Դա կարող է առաջանալ նաև  պինդ կապված գոտու  հետևանքով:

Եթե ստամոքսի այրոցը հաճախակի է ի հայտ գալիս, ապա անհրաժեշտ է  բուժզննում անցնել, քանի որ դա կարող է պայմանավորված լինել առողջական որևէ խնդրով:

Ստամոքսի այրոցից կարելի է ազատվել  բնական  միջոցների օգնությամբ, որոնք կողմնակի բարդություններ չեն առաջացնում:

Դափնու տերևի թուրմ: 300 մլ եռացող ջրին ավելացնել 2 դափնու տերև, եռացնել  3-5 րոպե, այնուհետև թրմել 10-20 րոպե: Ընդունել օրական 4 անգամ 70 – 100 մլ:

Երիցուկով թեյ: 1 թեյի գդալ երիցուկը  10 րոպե թրմել  1 բաժակ եռման ջրում: Ընդունել  օրական 3 անգամ ուտեուց առաջ 50-70 մլ:

Մրգեր: Ստամոքսի այրոցից օգնում են ազատվել նաև մրգերը, ինչպիսիք են բանանը,  խնձորը, նաև թարմ քամված խնձորի հյութը:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր