Կարդացեք սա, երբ խորհրդի կարիք ունեք, երբ մտքերը տանջում են

Եթե խնդիրը հնարավոր է լուծել,  հարկ չկա դրա մասին անհանգստանալ, եթե խնդիրն ահնար է լուծել,  նշանակում է  դրա համար անհանգստանալն անօգուտ է:

Մտածելով որոշիր, եթե որոշել ես, այլևս մի մտածեիր:

Մի փորձիր պահել հեռացողին, մի քշիր եկողին: Ավելի լավ է լինել լավ մարդու թշնամին,  քան վատ մարդու ընկերը:

Ով խսիտ ցանկություն ունի վեր բարձրանալ, նա սանդուխք կգտնի:
Կինն ու ամուսինը պետք է ձեռքերի ու աչքերի նման լինեն, երբ ձեռքը ցավում է, աչքերը լաց են լինում, երբ աչքերը լացում են, ձեռքերը սրբում են արցունքները:

Արևի համար բոլոր հավասար են, նրա համար չկան  լավ ու վատ մարդիկ, կարողացիր քո տեղը գտնել արևի տակ:

Տխրությունն ու  վիշտը նման են հնամաշ շորի, պետք է տանը թողնել: Ճանապարհ զիջիր հիմարներին, դա նրանցից ազատվելու ամենահեշտ միջոցն է:

Արա այն ինչ կարող ես,  մնացածը ճակատագրի գործն է:

Սառը թեյը և սառը բրինձը  տանելի են, իսկ սառը հայացքը և սառը խոսքը՝ անտանելի:

Խորը գետը անձայն է հոսում:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր