Մաշկը երիտասարդեցնող այս կրեմը կդառնա ձեր սիրելին. այն կհարթեցնի անգամ ամենախորը կնճիռները

Ձեր ձեռքով պատրաստվող այս կրեմը  կարող է փոխարինել գեղեցկության սրահներում առաջարկվող  ցանկացած երիտասարդացնող միջոցի և պրոցեդուրայի:

Բաղադրիչներ`  1 ճաշի գալ մեղր, 1 թեյի գդալ վազելին, 1-2 կաթիլ յոդ, 1 ճաշի գդալ գերչակի յուղ

Պատրաստման եղանակը` Ապակե տարայի մեջ լցնել մեղրը ավելացնել  յոդը,  լավ խառնել, այնուհետև ավելացնել գերչակի յուղը և վազելինը:

Լավ խառնել, որ ստացվի համասեռ  զանգված: Պահել մութ և սառը տեղում:

Կիրառման եղանակը` Կրեմը մերսող շարժումներով  քսել դեմքին բարակ շերտով և թողնել 15-ից 60 րոպե: Որքան երկար մնա, այնքան ավելի լավ ազդեցություն կգործի:

Քսելուց առաջ պետք է խառնել: Այս կրեմը մաշկը դարձնում է էլաստիկ: Սնում է մաշկը օգտակար տարրերով:

Դեմքը ստանում է թարմ տեսք: Այս կրեմն ունի սպիտակեցնող հատկություն:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր