Ուշագրավ միջադեպ` Սերժ Սարգսյանի մասնակցությամբ. նա երդվել է…

Asekose.am-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Վայոց Ձորում դեռևս 2 ամիս առաջ։

Մայիսի 28-ին ՀՀԿ կորիզը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ավանդույթի համաձայն այցելել է Սպիտակավոր վանք՝ Գարեգին Նժդեհի գերեզման։

Վանքի տարածքում նույն ժամանակ եղել են նաև Ամուլսարը շրջափակած տեղացիների խմբի մի քանի անդամ։

Նրանք առիթը բաց չեն թողել հեռախոսների տեսախցիկները միացնելու և Սերժ Սարգսյանին Ամուլսարի գործարքի համար մեղադրելու։

Նրանք Սերժ Սարգյանին տեսախցիկի առաջ մեղադրել են կաշառքով թույլտվություն տալու մեջ։

Ըստ ականատեսների, Սերժ Սարգսյանը ասել է, որ ոչ մի բան` թույլտվության դիմաց, Լիդիանը իրեն կամ իր կառավարության անդամներին չի տվել։

Նախկին նախագահը՝ ըստ ականատեսների, նույնիսկ երդվել է վկայակոչելով Նժդեհի գերեզմանը, որ Լիդիանին միջազգային ընկերությունների կողմից տրված բնապահպանական հետազոտությունները հավաստող փաստաթղթերը այնքան հիմնավոր են եղել, որ կառավարությանը այլ բան չէր մնում քան տալ թույլտվությունները։

Սերժ Սարգսյանի երդումը, որ Ամուլսարի հարցում ոչ մի կոռուպցիա չի եղել` այնքան համոզիչ է հնչել, որ նրան «վրա տված» ճանապարհը փակողները, թեև տեսանկարել են այդ հանդիպումը, այն այդպես էլ չեն հրապարակել։

Չի բացառվում, որ ջնջել են այն, քանի որ նույնիսկ Սերժ Սարգսյանի հանդեպ բացասական վերաբերմունքի դեպքում, նրա երդումը, որ Ամուլսարը «մաքուր» է, խիստ համոզիչ է հնչել։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր