Անի Քոչարը պատմում է, թե ով և ինչը փրկեց իրեն չարաբաստիկ հիվանդությունից

«Ես» ամսագիրը երիտասարդական ու ժամանցային էր, որի լույս ընծայմանը սպասում էինք անհամբեր և որի էջերում փորձում  հայտնվել ՝ ընթերցողների մեծ բանակի ուշադրությանն այս կամ այն թեման արժանացնելու համար:

Ժամանցային այս գունավոր ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը , սակայն, ավելի քան յոթ տարի է դադարեցրել է իր լրագրողական գործունեությունը։

Անին մեկնէլ Գերմանիա ամուսնու և որդու հետ և ինչպես պարզ դարձավ հետո պատճառը նրա ամուսնու առողջական խնդիրներն էին, սակայն կյանքն Անիի համար այլ ճանապարհ էր նախատեսել՝ դժվարին, խրթին, որ միայն նա ՝այդ պայծառ աղջիկը կարող էր անցնել:

Շուտով պարբերականները գրում են Անիի ամուսնալուծության մասին, սակայն ամենավատը դեռ առջևում էր՝ Անի Քոչարի մոտ ախտորոշվում է քաղցկեղ և ուրիշի մասին գիշերուզօր հոգ տանող Անին ինքն է աջակցության կարիք ունենում:

Լրագրողը միշտ անկեղծ է եղել իր ընթերցողի ու հետևորդների հետ, այս անգամ ևս Անին ուղիղ եթերների միջոցով կապ է հաստատում բոլորի հետ, խնդրում, որ աղոթեն իր համար:

Աղոթքները տեղ են հասնում, և ահա Աստծո կամքով Անին հաղթահարում է չարաբաստիկ հիվանդությունը:

Երեկ հերթական տեսակապի միջոցով Անի Քոչարը ևս մեկ անգամ պատմեց  բոլորին Աստծո և հավատի ուժի մասին և վստահեցրեց, որ այլ կերպ ինքը երբեք իր որդու մոտ վերադառնալու երկրորդ հնարավություն չէր ունենա:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր