Կարևոր տեղեկություն՝ վարկ կամ ապառիկ ունեցող քաղաքացիների համար․ իմացեք հիմա, թե որքան եք պարտք և դեռ որքան պետք է վճարեք

Կարևոր տեղեկություն՝ վարկ կամ ապառիկ ունեցող քաղաքացիների համար․ իմացեք հիմա, թե որքան եք պարտք և դեռ որքան պետք է վճարեք։

Ցանկացած անձ (վարկային տեղեկատվության սուբյեկտը) կարող է տեղեկանալ իր վարկային պատմության մասին ԱՔՌԱ վարկային բյուրոյից` ստանալով իր վերաբերյալ վարկային զեկույցի թղթային տարբերակը ԱՔՌԱ-ի գրասենյակից, կամ էլեկտրոնային տարբերակը՝ նախապես գրանցվելով ԱՔՌԱ-ի ինտերնետային կայքէջում և օգտվելով «Առցանց ինքնահարցում» ծառայությունից, ինչպես նաև ՀայՓոստի մոտկա բաժանմունքներից՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր: Այս մասին հայտնում են վարկային բյուրոից։

Վարկային զեկույց ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը` Ֆիզիկական անձ (Սուբյեկտ) — Վարկային զեկույց ստանալու դիմում , Սուբյեկտի անձնագիրը և դրա պատճենը , Սուբյեկտի սոցիալական քարտը և դրա պատճենը(ոչ պարտադիր) , Սուբյեկտի անունից այլ անձի ներկայանալու դեպքում` Լիազորագիր` տրված Սուբյեկտի կողմից (նոտարական վավերացմամբ) , Լիազորված անձի անձնագիրը և դրա պատճենը ։Հատուկ դեպքերում ԱՔՌԱ-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր։

Վարկային զեկույցը սովորաբար տրամադրվում է անմիջապես, եթե ներկայացված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Առանձին դեպքերում, սակայն, վարկային զեկույցի տրամադրման գործընթացը կարող է տևել մինչև երկու աշխատանքային օր:

Համաձայն ՀՀ օրենսդրության, ԱՔՌԱ-ն չի կարող հրապարակել տվյալների սուբյեկտի վերաբերյալ որևէ տվյալ առանց վերջինիս համաձայնության (բացառությամբ օրենքով նախատեսված հատուկ դեպքերի):

Վարկային զեկույցի հարցում կարող է կատարվել միայն տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնության դեպքում: Գրավոր համաձայնությունը կարող է լինել ինչպես առանձին փաստաթուղթ, այնպես էլ ներառված լինել բանկի կամ վարկային կազմակերպության վարկային դիմումի կամ պայմանագրի բովանդակության մեջ:

Վարկային զեկույցում սխալներ կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում վարկային պատմության սուբյեկտը պետք է ուղղման պահանջով դիմի անմիջապես այդ տվյալները ԱՔՌԱ-ին փոխանցած կազմակերպությանը:

Այն դեպքում, երբ վարկային զեկույցից պարզ չէ, թե որ կազմակերպությունն է հանդիսանում նշված տվյալների աղբյուրը, վարկային պատմության սուբյեկտը կարող է դիմել ԱՔՌԱ-ի գրասենյակ` տվյալների աղբյուր հանդիսացող կազմակերպությանը պարզելու նպատակով: Տվյալների ուղղումը կատարվում է տվյալների աղբյուրի կողմից:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր