Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկն ինձ մեղադրի անպատասխանատվության մեջ․ դուք եք մեղավոր, որ ձեզ այլևս ոչ ոք լուրջ չի ընդունում

Ուրեմն էրեկ վարչապետն ասեց, որ իրենք են մեղավոր, որ վստահեցին ժողովրդին, որ իրենք սոցիալական պատասխանատվություն կունենան, բայց ժողովրդի անպատասխանատվության պատճառով վիրուսն ակտիվացավ, հիվանդների քանակն ավելացավ։

Ուրեմն, ուզում եմ ասեմ, որ ես, իմ ընտանիքը և իմ ամբողջ շրջապատը (իսկ ես բավականին մեծ շրջապատ ունեմ) երկու ամիս դուրս ենք եկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, հիմնական առևտուրս անում էի օնլայն, երկու ամիս նույնիսկ տատիկիս չեմ տեսել` մտածելով «մալո չտո»։

Կներեք, բայց մենք մեղավոր չենք, այդ դուք եք մեղավոր, որ ամեն ինչ կիսատ եք անում, որ ամեն պարետի կողմից որոշում թերի է իրականացվում, այդ դուք եք մեղավոր, որ ձեզ (մասնավորապես՝ հարգարժան պարետին) այլևս ոչ մեկ լուրջ չի ընդունում։

Ու ես թույլ չեմ տա, որ որևէ մեկն ինձ մեղադրի անպատասխանատվության մեջ։

Ի դեպ, սա հիանալի ինդիկատոր էր՝ հասկանալու համար, թե ինչ կարգի արժեք չունի պետպաշտոնյայի խոսքը։
Դուք եք մեղավոր, որ ուժայիններին չկարողացաք համակարգել ու կոնկրետ ցուցումներ տալ, մի խոսքով՝ բոլորս էս ամենը գիտենք, բայց չփորձեք ամեն ինչի մեղավոր ժողովրդին հանել։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր