Կարինե Բուռնազյանի գործընկերը հայտնել է դերասանուհու մահվան պատճառը

Դերասանուհի Կարինե Բուռնազյանի գործընկեր, դերասանուհի Զարուհի Խաչատրյանը Facebook-յան իր էջում հայտնել է, թե ինչից է մահացել դերասանուհին։

«Քանի որ շատերին հետաքրքրում է, թե ինչից է մահացել մեր սիրելի ընկերը,բոլորին սիրելի դերասանուհին,ապա տեղեկացնում եմ, երկարատև հիվանդությունից հետո (շաքարային դիաբետ,սիրտ -թոքային անբավարարվածություն),սա է մահվան պատճառը»,- գրել է Խաչատրյանը։

Դերասանուհին անդրադարձել է նաև Բուռնազյանի կենսագրության մասին տարածած սխալ տեղեկություններին։

«Որոշ լրատվական կայքերում տեղեկություն է տարածված,մեջբերում եմ «1977 թվականից սովորել է Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին կից թատերական ստուդիայում (Զ․ Աբրահամյանի դասարան)։ 1988 թվականից աշխատում է նույն թատրոնում»։ Սա ճիշտ տեղեկություն չի ,Կարինե Բուրնազյանը 1977 թվականից սովորել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից թատերական ստուդիայում ՝ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի արվեստանոցում,աշխատել նույն թատրոնում,այնուհետև 1988թվականից Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում»,- հայտնել է դերասանուհին։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ 61 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր