Արդեն հոգնել եմ ծակոտիների դեմ պայքարելուց, այնինչ պարզվում է՝ լուծումը քթիս տակ էր

Շատ կանայք ունեն ծակոտիների խնդիր, որը փչացնում է արտաքին տեսքը։ Դա կարող է կապված լինել հորմոնների, գենետիկայի, սթրեսի և նույնիսկ շրջակա միջավայրի վիճակի հետ։ Հիշեք, որ մաշկը պետք է շնչի։ Եթե դուք նույնպես ունեք նման խնդիր, կարող եք միանգամից մի քանի բաղադրատոմս իմանալ այդ տհաճ երևույթի դեմ պայքարելու համար

Կաթնային շիճուկ

Հիանալիորեն նպաստում է մաշկի ծակոտիների փակմանը։ Հանգամանալից լվացեք դեմքը և շիճուկը բամբակե սկավառակով քսեք։ Սպասեք 20 րոպե և լվացեք գոլ կամ սառը դեմքով։ Դիմակն արեք ամեն օր, քնից առաջ։

Եղեղսպակով լոսյոն

Օգտակար է ճարպոտ մաշկին և հակաբորբոքային հատկություն ունի։ Լոսյոնը դեմքին քսեք այնպես, ինչպես նկարագրել էինք շիճուկի դեմքում։

Պապայա

Բավական յուրօրինակ բաղադրամաս է, չէ՞։ Այս պտուղն իրոք օգնում է ծակոտիների փակմանը։ Նախ հանգամանալից լվացեք դեմքը, այնուհետև թարմ պապայան քսեք դեմքին։ Թողեք 15 րոպե և լվացեք գոլ ջրով։

Կավե դիմակ

Կեղտոտված ծակոտիների դեմ պայքարի ամենահայտնի միջոցներից է։ Սպիտակ կամ կանաչ կավի վրա պարզապես մի քիչ ջուր ցրեք դեմքին տարածեք լայն վրձինով։ Սպասեք 15-20 րոպե և զգուշորեն լվացվեք գոլ ջրով։ Այս մեթոդին դիմեք շաբաթը 2 անգամից ոչ ավելի։

Նշի փոշի

Եթե խանութում նման փոշի չեք գտել, ինքներդ սարքեք՝ նուշը մանրացնելով։ Մի քիչ ջուր ավելացրեք և դեմքին քսեք բամբակե սկավառակով։Կես ժամ սպասեք և դեմքը լվացեք տաք ջրով։ Կրկնեք շաբաթը 2-3 անգամ։

Կիտրոնահյութ

Օգտակար միջոց է, բայց ցերեկը մի արեք, քանի որ արևի ճառագայթները կարող են վնասել։ Արեք քնից առաջ։ Կիտրոնի հյութը բամբակե սրբիչով մեղմ շարժումներով  քսեք դեմքին։ 10 րոպեից լվացեք գոլ ջրով։ Պահպանեք աչքերը։

Ձվի սպիտակուց

Մեկ ձվի դեղնուցը և մեկ ճաշի գդալ եգիպտացորենի օսլան լավ խառնեք, մինչև մածուկ դառնա և քսեք մաշկին։  Սպասեք 20 րոպե և լվացեք տաք ջրով։

Այս բոլոր բաղադրատոմսերը հիանալիորեն օգնում են, և դրանց բաղադրամասերը կարող եք գտնել ձեր տանը։ Ընտրեք որևէ բաղադրատոմս և ազատվեք կեղտոտված ծակոտիներից։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր