Հինգ արդյունավետ բնական միջոց ոտքերի ուռածությունից ազատվելու համար

Նստակյաց կենսակերպն ու ֆիզիկական ակտիվության պակասը հաճախ են հանգեցնում ոտքերի այտուցման, ինչը կարող է բավական տհաճ խնդիր դառնալ։ Սովորաբար նման այտուցներից ազատվելու համար մասնագետները նշանակում են միզամուղ ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ կամ այլ դեղեր, սակայն կան նաև մի շարք այլ միջոցներ նման տհաճ խնդրի դեմ պայքարի համար։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ արդյունավետ բնական միջոց ոտքերի այտուցներից ազատվելու և դրանց առաջացումը կանխելու համար։

Քարաղ

Ոտքերի այտուցների դեմ պայքարի շատ արդյունավետ ու հասանելի միջոց կարող է լինել քարաղը։ Պարզապես հարկավոր է գոլ ջրին մի փոքր քարաղ ավելացնել և ոտքերը դնել հակաբորբոքային ազդեցությամբ օժտված այդ լուծույթի մեջ։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական երկու անգամ մինչև այտուցներն անհետանան։ Սակայն հարկ է հիշել, որ ջուրը պետք է լինի գոլ, այլ ոչ թե տաք, քանի որ տաք ջուրը հակառակ ազդեցությունն է ունենում՝ հանգեցնելով այտուցների առաջացման։

Թուրինջի եթերային յուղ

Այս եթերային յուղն օժտված է հակաօքսիդանտային հատկություններով, ուստի հիանալի բնական միջոց է ցավից ու այտուցներից ազատվելու համար։ Բացի այդ, այս յուղը հակաբորբոքային ու միզամուղ ազդեցություն է ունենում՝ օգնելով ազատվել ավելորդ հեղուկից ու նվազեցնելով բորբոքումների մակարդակը։ Պարզապես հարկավոր է մի քանի կաթիլ եթերայուղն ավելացնել լոգանքի ջրին ու հանգստացնող լոգանք ընդունել։

Ոտքերի ճիշտ դիրք

Ոտքերի այտուցներից ազատվելու և դրանց առաջացումը կանխելու համար հարկավոր է նստած ժամանակ ոտքերը մի փոքր բարձր տեղ կամ որևէ ցածր աթոռին դնել։ Սա կօգնի նվազեցնել արյան հոսքը դեպի ոտնաթաթերը՝ դրանով իսկ կանխելով այտուցների առաջացումը։ Բացի այդ, կարելի է նաև քնելիս ոտքերի տակ հատուկ բարձ դնել, որպեսզի դրանք ամբողջ մարմնի մակարդակից մի փոքր բարձր լինեն։

Ձմերուկ

Թարմ ձմերուկն օգնում է հեշտությամբ ազատվել ոտքերի այտուցներից, ինչը պայմանավորված է նրանով, որ այս մթերքն 92%-ով բաղկացած է ջրից։ Այն բնական միզամուղ միջոց է և օգնում է հեշտությամբ դուրս բերել ավելորդ հեղուկն օրգանիզմից։ Սակայն հարկ է հիշել, որ ձմերուկը ցանկալի է օգտագործել շոգ եղանակին։

Համեմի սերմեր

Այս սերմերը նույնպես օժտված են հզոր հակաբորբոքային հատկություններով, ինչի շնորչհիվ հիանալի միջոց են տարբեր այտուցների դեմ պայքարի համար։ Հարկավոր է 2-3 թեյի գդալ համեմի սերմին ավելացնել մի բաժա

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր