Կյանքը սլանում է թռչունի պես, ու կգա մի օր, երբ մենք կզղջանք ամեն մի կորցրած րոպեի, ամեն մի չասած բառի համար. անպայման կարդացեք

Կյանքն անցնում է շատ արագ, օրերը սահում են ու անցնում ու տարիներ անց մենք ափսոսանքի զգացողություն ենք ունենում արված ու չարված գործերի, ասված ու չասված շատ խոսքերի համար:

Երիտասարդ տարիներին ուզում ենք հասնել այն ամենին, ինչը անհասանելի է թվում, ուզում ենք ինքնուրույն որոշումներ կայացնել, ուզում ենք ցույց տալ բոլորին, որ կարող ենք, որ ուժեղ ենք, որ անում ու ասում ենք այն, ինչը ինքներս ենք ցանկանում ու ապրում ենք վազելով վաղվա օրվա հետևից վազելով՝ մոռանալով այսօրվա մասին: Մենք զբաղված ենք, ժամանակ չունենք:

Ու ստացվում է, որ մենք ժամանակ չունենք ապրելու:Ու չգիտես ինչու, վստահ ենք, որ դեռ կհասցնենք ապրել մեր կյանքի ամեն մի վայրկյանը, կհասցնենք երջանիկ լինել: բայց ե՞րբ: Ու այդ վազքի մեջ կորցնում ենք այսօր մեր ունեցածը գնահատելու ունակությունը, անում կամ չենք անում բաներ, որոնց համար վաղ թե ուշ զղջալու ենք:

Դիմակ ենք կրում, որպեսզի մարդկանց վրա լավ տպավորություն թողնենք և աշխատում ենք ուրիշի երազանքի իրականացման համար:

Մեզ շրջապատում ենք վատ մարդկանցով, մարդկանցով, ովքեր սպանում են մեր հավատը սեփական ուժերի հանդեպ։

Ինքնասիրահարված էգոիստ ենք և մտածում ենք միայն մեր լավի մասին։ Մենք չենք օգտագործում առաջ շարժվելու բոլոր հնարավորությունները:

Հանձնվում ենք առաջին դժվարությանը հանդիպելիս, մինչդեռ պետք է պայքարել նպատակներին հասնելու համար:

Համաձայնվում ենք ստանալ ավելի քիչ, քան արժանի ենք։

Անընդհատ սպասում ենք ՎԱՂՎԱՆ, ամեն օր պատրաստվում ենք ապրել։

Կգա մի օր, երբ մենք կզղջանք ամեն մի կորցրած րոպեի, ամեն մի չասած բառի համար, մեր կողքին չեն լինի մարդիկ, ում հանդեպ մենք այդքան մեղավոր կլինենք:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր