Աղոթքը փոխում է արյան կառուցվածքը, ողջ գիտական աշխարհն ապշած է

Այն, որ աստվածային, հոգեւոր երգեցողության ժամանակ մարդը հանգստություն եւ ներդաշնակություն է ապրում, կասեն ձեզ բազմաթիվ մարդիկ:

Գիտականորեն հաստատել աղոթքի խաղաղեցնող եւ բուժիչ ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա հանձն առավ բժշկական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի վաստակավոր գյուտարար` Միխայիլ Իվանովիչ Լազորիկը Ուժգորոդ քաղաքից:

Նա պատենտավորել է 166 գյուտեր, որոնցից մի քանիսի վրա աշխատել է իր ուսանողների հետ համատեղ:

Փոխվո՞ւմ է արդյոք արյան կառուցվածքը աղոթքի ժամանակ: Միխայիլ Իվանովիչի մոտ այդ գաղափարը եկավ տասնըհինգ տարի առաջ: Նա եւս հաճախում է եկեղեցի եւ հավատացյալ է:

Փորձին համաձայնեցին մասնակցել մոտ 15 տղամարդ եւ կանայք, որոնք բժիշկներ էին, իրավաբաններ եւ կրթություն չունեցող հասարակ մարդիկ: Փորձի մասնակիցները հիվանդ էին աթերոսկլերոզով, հեպատիտ B հիվանդությամբ, տառապում էին սիրտ-անոթային անբավարարությամբ եւ այլ ախտերով:

Պետք է նշել, որ թորձարկումը չէր կատարվում միաժամանակ ամբողջ խմբի հետ, որովհետեւ մեկ հոգու արյան փորձաքննությունը ահագին ժամանակ է պահանջում:

Նախ փորձից առաջ գիտնականները վերցնում էին մազանոթային եւ երակային արյունը եւ անցկացնում հետազոտումը: Իսկ հետո հիվանդը, կամ նրա հարազատներից մեկը մոտ 15-20 րոպե կարդում էին աղոթքներ բարձրաձայն կամ մտքում: Դրանք էին՝ «Հայր մեր», «Հավատամք», 50-րդ Սաղմոսը, նաեւ սրբերի բարեխոսությանը ուղղված տարբեր աղոթքներ:

Դրանից հետո նորից անցկացնում էին մազանոթային եւ երակային արյան հետազոտումը:

— Առաջին իսկ հիվանդի հետազոտման արդյունքները ապշեցրել էին,- պատմում էր Միխայիլ Լազորիկը:

— Տղամարդը հազիվ փրկվել էր վթարի ժամանակ եւ ուներ օստեոմելիտ (ոսկրի թարախակալում): Երբ համեմատեցին արյան ցուցանիշները փորձից առաջ եւ հետո, պարզվեց, որ ֆագոցիտոզի ցուցանիշներից մեկի մակարդակը վեց անգամ ցածր էր, քան փորձից առաջ: Ուրիշ տղամարդկանց մոտ՝ երեք անգամ ցածր, իսկ կանանց մոտ ավելի ցածր, քանի որ նրանք ավելի էմոցիոնալ են:

Երբ համեմատեցին հետազոտման բոլոր տվյալները, պարզվեց, որ աղոթքը ունի… շատ զորավոր էֆֆեկտ: Բացատրվում է դա նրանով, որ բորբոքային պրոցեսի ժամանակ զարգանում է ագրեսիա հարուցիչի դեմ, իսկ աղոթքը հանգստացնող ազդեցություն ունի:

Մեր հետազոտումներով հաստատեցինք, որ աղոթքը հաշիշ չէ հոգու համար: Երբ այն կարդացվում է, ձայնային ալիքները ազդում են մարդու օրգանիզմի վրա եւ առաջացնում արյան ցուցանիշների փոփոխություն:

Որովհետեւ աղոթքի ժամանակ մենք արթնացնում են գիտակցությունը, ակտիվացնում տեսողությունը, լսողությունը եւ խոսակցական համակարգը:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր