Ինչպես բարակ մազերը վերածել ճոխ ու փարթամ վարսերի. նման ծավալ ես հաստատ չէի սպասում

Բարակ մազերը շատ հոգսեր են առաջացնում: Դժվար է դրանց ծավալ հաղորդելը, դրանք շուտ են կեղտոտվում և անկենդան տեսք ունեն: Բարակ, թույլ մազեր ունեցողները միշտ փորձում են իմանալ փարթամ, ճոխ վարսերի գաղտնիքը…

Ձեզ ենք ներկայացնում վերականգնող քսուք, որն ամրացնում է մազերը և հարստացնում բազմաթիվ սնուցող բաղադրիչներով:

Քսուք՝ փարթամ ու ճոխ մազերի համար

Բաղադրիչներ

1 ոչ մեծ բանան
1 ձվի դեղնուց
1 ճաշի գդալ մեղր
½ բաժակ գարեջուր
Օգտագործման եղանակը

Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերի կամ հարիչի օգնությամբ և ստացված խառնուրդը քսեք լվացած խոնավ մազերին:

Ցելոֆանե գլխարկ հագեք, հետո փաթաթեք գլուխը տաք շարֆով կամ սրբիչով, այդպես թողեք մոտավորապես երկու ժամ:

Հետո լվացեք տաք ջրով:

Բավական է շաբաթը մեկ անգամ օգտագործել այս քսուքը, և ձեր բարակ մազերը կվերածվեն փարթամ, ճոխ վարսերի:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր