Նրբաբլիթների պատրաստման 10 գաղտնիքներ, որոնք նախկինում ձեզ հայտնի չէին․․․ Բացահայտեք նրբաբլիթների գաղտնիքները

Նրբաբլիթ ուտել բոլորն էլ սիրում են, իսկ այ՝ պատրաստել․․․ Տանտիրուհին պիտի կարգին տանջվի՝ իսկական համեղ ու գեղեցիկ խորտիկներ սարքելու համար։

Որպեսզի նրբաբլիթները կատարյալ լինեն, հարկ է, որ ուշադրություն դարձնեք դրանց մի քանի կարևոր առանձնահատկություների վրա։

Հետևեք Bestinfo.am-ի հայթայթած կանոններին, և ձեր պատրաստած նրբաբլիթը հավասարը չի ունենա աշխարհում։

1. Այս կերակրատեսակի համար միշտ ընտրեք լավագույն ու ամենաորակյալ մթերքները։ Նրբաբլիթի խմորը հիմնականում բաղկացած է երեք բաղադրամասից․ ձու, կաթ, ալյուր։ Հետևեք, որ կաթն ու ձվերը թարմ լինեն։ Ընտրեք ոչ շատ բարձր յուղայնության կաթ։

2. Հավասարակշռություն պահպանեք բաղադրամասերի միջև, որպեսզի անհրաժեշտ խտություն լինի։ Խմորի պատրաստման առաջին քայլը․ձվերը պատառաքաղով հարեք մի պտղունց շաքարավազ ու աղ ցանելով։ Նույնիսկ եթե հիանալի բլենդեր ունեք ձեռքի տակ, միևնույն է, ցանկալի է ձվերը պատառաքաղով հարել։ Ալյուրն աստիճանաբար ավելացրեք, որ խմորագնդիկներ չլինեն։ Ոչ մի դեպքում միանգամից շատ ալյուր մի լցրեք։ Ձվերն ալյուրի հետ խառնելուց և բավականաչափ թանձր խմոր ստանալուց հետո կարելի է կաթն ավելացնել։ Խմորագնդիկներ հաստատ չեն լինի։

3. Համբերատար սպասելու ունակությունը շատ օգտակար է կյանքի բոլոր իրավիճակներում։ Նույնն էլ վերաբերում է նրբաբլիթեր պատրաստելուն։ Ստուգեք և կհամոզվեք։

4. Առաջին նրբաբլիթը միշտ կոշտ գնդով է լինում, ինչ արած։ Լավ ցուցանիշն այն է, որ խմորն, ըստ էության, տապակվում է։ Մի շտապեք ընկճվել ու խաչ քաշել ձեր խոհարարական ձիրքերի վրա։

5. Ճիշտ թավան հաջող նրբաբլիթների անբաժանելի տարրն է։ Փող մի խնայեք և գնեք հատուկ նբաբլիթերի համար նախատեսված թավա։ Դրանով զգալիորեն կթեթևացնեք ձեր կյանքը։

6. Քիչ յուղ օգտագործեք։ Եթե ուզում եք, որ նրբաբլիթները համեղ լինեն, անպայման չի՝ յուղոտ անեք։ Չափը պահպանեք․ յուղոտ սնունդը վնասակար է բոլորի համար։ Դրայից բացի, յուղի առատությունը փչացնում է նրբաբլիթների որակը։

7. Որպեսզի մրգերով նրբաբլիթները համով ստացվեն, նրբաբլիթների համար խորիզը պատրաստեք մրգի տեսակին համապատասխան։ Օրինակ, խնձորը ցանկալի է փոքր-ինչ եփել կամ շոգեխաշել դարչինով ու շաքարով համեմված՝ նախքան նրբաբլիթի խմորի մեջ դնելը։ Նույն էլ վերաբերում է բոլոր կարծր մրգերին։

8. Նրբաբլիթները ճիշտ շրջելը մի ամբողջ արվեստ է։ Սովորեք հասարակ վճռական շարժումներ անել՝ չկասկածելով ձեր ունակություններին։ Մշակեք արագություն և արագ արձագանքել սովորեք։ Նրբաբլիթների համար կարևոր է փորձառու լինելը։

9. Քաղցր նրբաբլիթներին կիտրանահյութ ցողելը հիանալի միտք է։ Դա կընդգծի խմորի նուրբ համը։

10. Մանրուքները մի թերագնահատեք։ Եթե նրբաբլիթները թարմ մթերքներով եք պատրաստում, ձեզ նեղություն տվեք թանկ շոկոլադ կամ արտակարգ մուրաբա գնել՝ նրբաբլիթի վրա լցնելու համար։ Նրբաբլիթը, ինչպես ցանկացած լավ կերակուր, ենթադրում է ոչ միայն կանոնների պահպանում, այլև պահանջում, որ դա անեք մեծագույն սիրով։

Bestinfo.am-ը բարի ախորժակ է մաղթում։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր