Պարզ հնարք՝ կեղտոտված սպիտակ կոշիկները մաքրելու համար

Սոդան և քացախը երևի թե ամենաարդյունավետ միջոցներն են, երբ խոսքը վերաբերվում է սպիտակ գործվածքների մաքրմանը, որոնք նաև հզոր հականեխիչներ են, որ հեռացնում են բակտերիան և սունկը։

Այս 2 բաղադրիչները կարող են օգնության հասնել նաև սևացած կոշիկները սպիտակեցնելու հարցում, որի համար անհրաժեշտ է 1/4 բաժակ սոդա և ½ բաժակ սպիտակ քացախ և խոզանակ։

Սոդան, քացախը լավ խառնել և խոզանակի միջոցով խառնուրդը քսել կոշիկներին։

Թողնել 30 րոպե ու այնուհետ լվանալ սառը ջրով։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր