Ինչպես պատրաստել փքված և համեղ օլադիներ

օլադիների պատրաստման մի հետաքրքիր բաղադրատոմս է ներկայացնում և մի քանի խորհուրդ՝ դրանք ավելի փքված և թեթև ստացվելու համար։

Եվ այսպես, հիշեք․ եթե օլադիները մածունով կամ կեֆիրով եք պատրաստում, այն պետք է սենյակային ջերմաստիճանի լինի, որպեսզի խմորը լավ բարձրանա։

Խմորը պետք է առնվազն 15 րոպե հանգստանա։ Օլադիները պատրաստեք միջին կրակի վրա՝ բերանը փակ։ Հենց որ տեսնեք պղպջակները, շրջեք։

Եվ վերջապես, ամենակարևոր խորամանկությունը․ օլադիները ավելի փքված, խոնավ, ծակոտկեն և համեղ կստացվեն, եթե մի քիչ գազավորված Sprite ավելացնեք խմորին։
Անհրաժեշտ բաղադրիչներ

0,5 բաժակ ալյուր 0,5 թ․գ․ փխրեցուցիչ 0,5 թ․գ․ աղ 120 գրամ կարագ 0,5 բաժակ թթվասեր 1 բաժալ Sprite

Պատրաստման եղանակը
1. Խառնեք ալյուրը, փխրեցուցիչն ու աղը։ 2. Ավելացրեք հալած կարագը, թթվասերն ու Sprite-ը։ 3. Խառնեք բաղադրիչները, որպեսզի ստացվի փափուկ, բայց ոչ կպչուն խմոր, անհրաժեշտության դեպքում ալյուր ավելացրեք։ 4. Խմորը դրեք սեղանին, հարթացրեք և բաժակով կտրեք։ 5. Տապակեք բուսայուղի մեջ։
Բարի ախորժակ ։)

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր