Օրգանիզմի 9 պաշտպանական արձագանքները, որոնց մասին դուք պատկերացում անգամ չունեք

Մեր օրգանիզմը չափազանց բարդ և բալանսավորված համակարգ է, որը ունի բազում բաշտպանական արձագանքներ։ Այդ արձագանքների մեջ կան այնպիսիները, որոնք մենք նկատում են ամեն օր սակայն չենք էլ պատկերացնում, թէ ինչ կարևոր են դրանք օրգանիզմի համար։ Ահա 9 այպիսի միջոցները։

Հորանջել: Հորանջելու հիմնական նպատակը մեր ուղեղը սառեցնելն է՝ գերտաքանալուց կամ գերծանրաբեռնվելու հետո։

Փռշտալ: Սովորաբար մենք փռշտում ենք, երբ քթի խոռոչներում հավաքվում են չափից շատ ալերգոններ, միկրոբեր և բացիլներ և այդպիսով նվազեցնում են վարակվելու կամ ալերգիկ ռեակցա ունենալու հավանականությունը։

Ձգվել: Ձգվելու ժամանակ մեք նախապատրաստում ենք մեր մարմինը հետագայում սպասվող ֆիզիկական ծանրաբեռնվածությանը։ Բացի այդ լավանում է մեր արյան շրջանառութունը և բարելավվում է տրամադրությունը։

Զկրտոց: Երբ մենք ուտելիքը շատ արագ և մեծ բաժիններով ենք կուլ տալիս, մեր օրգանիզը առաջացնում է այս ռեակցիան՝ ուտելու գործընթացը դանդաղեցնելու համար։

Սպազմային ցնցումբեր քնելուց առաջ: Բոլորի հետ է լինում է այնպես, որ քնելու պահին ամբողջ մարմնով կարծես հոսանք անցնի, որը անմիջապես արթնացնում է մեզ։ Սա իրականում պաշտպանական ռեակցիա է։ Քնելու ժամանակ մարդում շնչառություն և արյան շրջանառությունը դանդաղում է։ Նույնը տեղի է ունենում նաև մահվան ժամանակ և ուղեղը երբեմ շփոթում է այս 2 գործընթացները և փորձում «վերակենդանացնել» մեզ քնելու պահին։

Մատերի կնճռոտվելը խոնավությունից: Մատերի այսպիսի ձևափոխումը շատ կարևոր նշանակություն ունի։ Երբ օրգանիզմը հասկանում է, որ գտնվում թաց և խոնավ միջավայրում, ապա հասկանում է նաև որ մեծ է վտանգը սահելու և ընկնելու։ Այդ իսկ պատճառով մատերը ձևափոխվում են՝ հարծ մակերեսների հետ առավել ամուր կապ ապահովելու համար։

Հիշողության կորուստ: Հիշողության կորուստ գրանցվում է տհաճ և սարսափելի պատահարներից հետո։ Մեր ուղեղը ջնջում է այդ հիշողությունները՝ հոգեկան խնդիրներից խուսափելու համար։

Փշաքաղված մաշկ: Այսպիսի մաշկի գլխավոր նպատակն այն է, որ կանգնեցի օրագնիզմը սառելու գործընթացը և օգնի, որ օրգանիզմը վերադառնա նախընտրելի ջերմաստիճանին։

Արտասունք: Արտասունքը օգնում է չեզոքացնել աչքի մեջ հայտնված օտար մարմիններին և միկրոբներին։ Բացի այդ, արտասունքը հանդիսանում է օրգանիզմի էմոցիոնալ պաշտպանության մեթոդներից մեկը։ Գիտնականները պնդում են, որ սթրեսային իրավիճակներում արտասվելը լարվածության մեկ այլ օջախ է ստեղծում և շեղում մարդուն այն ցավից, որը նա զգում էր վայրկյաններ առաջ։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր