Մոր աղոթքը Աստծուն զավակների համար․․․Համոզված եղեք, այս աղոթքը Աստված հաստատ կլսի

Յուրաքանչյուր երեխայի համար կյանքում չկա ավելի մեծ պաշտպանություն քան մոր աղոթքն ու օրհնանքը: Տեր Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, խնդրում եմ լսիր ինձ, մեղավորիս, քո ողորմությանն եմ հանձնում զավա-կիս, փրկիր նրան հանուն Քո անվան: Տեր, ներիր նրա բոլոր մեղքերը, որը նա կկատարի գիտակցաբար և անգիտակցաբար:

Տեր, նրան դիր ճշմարիտ ուղու վրա, թող նա քայլի քո ընտրած ճանապարհով, փրկիր նրա հոգին և մարմինը: Տեր, օրհնիր նրան տանը, տան մերձակայքում, դաշտում, աշխատավայրում, ճանապարհին, ցանկացած վայ-րում, որտեղ էլ նա լինի: Թող ամեն տեղ նա գտնվի քո իշխանության տակ:

Պաշտպանիր նրան բոլոր թռչող գնդակներից, նետերից, դանակից, թրից, թույնից, հրդեհից, մահաբեր հիվան-դություններից: Տեր պաշտպանիր նրան բոլոր տեսանելի և անտես թշնամիներից, բոլոր տեսակի դժբախտութ-յուններից ու անհաջողություններից: Տեր, նրան հեռու պահիր բոլոր հիվանդություններից, հեռու պահիր վնա-սակար սովորություններից և հոգեկան ծանր ապրումներից և վշտից: Տեր, օրհնիր ինձ, մեղավորիս ու արժանա-վորիս, օրհնիր իմ տունն ու իմ զավակների ամեն բացվող առավոտը, երեկոներն ու գիշերները, հանուն Քո անվան, քանի որ Քոնն է արքայությունը և հոզորությունը և փառքը հավիտյանս հավիտենից:

Ամեն:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր