Նիհարելու բնական միջոց. մինուս 7 կգ՝ 2 շաբաթում

Վարսակը պարունակում է մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ գրեթե բոլոր նյութերը:

Հանքային աղերի, արժեքավոր միկրո- և մակրոտարրերի՝ ցինկի, ֆոսֆորի, երկաթի, կոբալտի, սիլիցիումի, ֆտորի, յոդի, А, Е, К և В խմբի վիտամինների, անփոխարինելի ամինաթթուների, եթերայուղերի, ճարպերի, ածխաջրերի առատությունը վարսակն իսկապես անգին մթերք է դարձնում:

Իսկ վարսակով եփուկ պատրաստելով՝ կստանաս շատ արդյունավետ միջոց շատ հիվանդությունների դեմ:

Վարսակի եփուկը կարգավորում է նյութափոխանակությունը, օգնում է հաղթահարել անեմիան, երիկամաբորբը, թոքաբորբը, բրոնխիտը, շնչափողաբորբը, շատ օգտակար է լյարդի հիվանդությունների, պանկրեատիտի, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցի, քրոնիկական գաստրիտի դեպքում:

Վարսակի եփուկը նաև նպաստում է նյարդային համակարգի, անոթների և սրտամկանի ամրապնդմանը, լավացնում է արյան բաղադրությունը, գործում է որպես քրտնարտադրող և ջերմիջեցնող միջոց մրսածության դեպքում, նաև սուր շնչառական հիվանդությունների լավ կանխարգելիչ է:

Վարսակի եփուկ

Բաղադրիչները՝ 3 բաժակ վարսակ 3-3,5 լ ջուր

Պատրաստումը և կիրառումը՝ 1. Վարսակը սրճաղացով մի քիչ մանրացրու, վրան ջուր լցրու, դիր կրակի վրա և եփիր 10-15 րոպե եռալուց հետո: Դրանից հետո կաթսան փաթաթիր և եփուկը թող թրմվի մոտ 7 ժամ:

2. Հետո հանիր թեփը, որը մնացել է:

3. Հետո կարտոֆիլի ճզմիչի օգնությամբ վարսակը լավ մանրացրու, որպեսզի եփուկն ավելի հագեցած լինի:

4. Քամիր եփուկը՝ լրացուցիչ սեղմելով:

5. Նշված քանակի վարսակից մոտ 1 լ եփուկ կստացվի: Այն պետք է խմել 1-ական բաժակ օրը 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ: Բուժման կուրսը 1 ամիս է: Մեկ ամիս ընդմիջումից հետո կուրսը կարելի է կրկնել:

Բուժիչ եփուկի պատրաստման համար շատ կարևոր է օգտագործել վարսակի ամբողջական հատիկները, ոչ թե փաթիլները, դրանում է ըմպելիքի մեծ արժեքավորության գաղտնիքը:

Նշենք, որ ըմպելիքը գործնականում հակացուցումներ չունի, այն կարող են օգտագործել նույնիսկ հղիները և երեխաները (ավելի քիչ կոնցենտրացիայով):

Երիկամներում և լեղապարկում քարերի առկայության դեպքում նախապես բժշկի հետ խորհրդակցեք:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր