Շատ լուրջ նշաններ, որ վկայում են թրոմբի առկայության մասին. սա անտեսել չի կարելի

Կան որոշ նշաններ, որոնք վկայում են թրոմբի առկայության մասին:

Վերջույթներից մեկի այտուցվածությունը: Սովորաբար այդպես լինում է, երբ մարդու մոտ զարգանում խորանիստ երակների թրոմբոզ: Այս երևույթը ընդհանրապես չպետք է անտեսել, քանի որ դա կարող է շատ վտագավոր լինել:

Ցավ ոտքերում: Թրոմբի նշաններից է ոտքերում ցավի առկայությունը, հատկապես վտանգավոր է, եթե դա ուղեկցվում է ջղաձգումներով:

Տարօրինակ կարմիր բծեր մաշկի վրա: Եթե մաշկի վրա նկատում եք կարմիր բծեր և դրանք տեղակայված են երակներին զուգահեռ, ապա դրանք պարզապես «կապտուկներ» չեն: Անհապաղ պետք է բժշկի դիմել:

Ցավ կրծքում խորը շունչ քաշելիս: Եթե խորը շունչ քաշելիս ի հայտ են գալիս ցավեր, դա հնարավոր է վկայում է, այն մասին, որ արյան մակարդուկները սկսել են կուտակվել արդեն թոքերում:

Հևոց: Առանց պատճառի հևոցը նույնպես կարող է վկայել թրոմբի առկայության մասին, սովորաբար այդ դեպքում հևոցն ուղեկցվում է գլխապտույտով:

Անբացատրելի հազ: Եթե դուք հազում եք առանց որևէ պատճառի, այսինքն հիվանդ չեք, չեք ծխում, թոքերը մաքուր են, ապա ուշադրություն դարձրեք սրտի ռիթմին և շնչառության ռիթմին: Թրոմբներն իրենց մեջ մահացու վտանգ են պարունակում, պետք է անպայման դիմել բժշկի:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր