Գիտնականները պարզել են՝ ինչպես է ակտիվության կտրուկ նվազումն անդրադառնում առողջության վրա

Գիտնականներն անց են կացրել հետազոտություն՝ պարզելու համար, թե ինչպես է ակտիվության կտրուկ նվազումն անդրադառնում օրգանիզմի վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ նման փոփոխությունը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ առողջության վրա:

Հետազոտությունների շրջանակում գիտնականներն անց են կացրել գիտափորձ, որին մասնակցել է միջինում 32 տարեկան 28 մարդ: Բոլոր կամավորները վարում էին սովորական կենսակերպ, իսկ նրանց մարմնի զանգվածի ինդեքսը նորմայի սահմաններում էր:

Գիտափորձը տևել է երկու շաբաթ, որի ընթացքում կամավորները կտրուկ նվազեցրել են իրենց ակտիվությունը: Արդյունքում պարզվել է, որ այդ փոփոխության հետևանքով կամավորների առողջական վիճակը կտրուկ վատթարացել է: Նրանք սկսել են 4%-ով ավելի վատ կատարել առօրյա գործերն, իսկ նրանց գոտկատեղի չափսն ավելացել է 0,5 %-ով: Բացի այդ, մի քանի անգամ բարձրացել է նաև սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Բնականոն կենսակերպին վերադառնալուց մի քանի շաբաթ անց կամավորներին, այնուամենայնիվ, հաջողվել է ամեն ինչ կարգավորել:

Հիմնվելով այս հետազոտության արդյունքների վրա՝ գիտնականները խորհուրդ են տալիս արձակուրդի ընթացքում շարունակել որոշակի ակտիվություն ցուցաբերել: Վիճակագրական տվյալներով՝ հենց այս ժամանակահատվածում է մարդկանց ակտիվությունն առավել ցածր լինում, ինչն էլ հանգեցնում է ինքնազգացողության վատթարացման:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր