Երեխան չէր կարողանում բացել շոկոլադե ձվիկը․․․ երբ մայրը արեց դա, սարսափած գոռաց և անմիջապես ոստիկանություն կանչեց

Կինդեր ձվիկները երեխաների սիրած քաղցրավենիքներից մեկն է, որոնց մեջ կարելի է գտնել մանր հետաքրքիր խաղալիքներ։ Սակայն Մեծ Բրիտանիայից այս կինը որդու կոնֆետի մեջ գտավ մի բան, որն իրեն շոկի ենթարկեց։

Սոֆիա Բրաունի որդուն նվիրեցին հերթական կինդեր ձվիկը։ Փաթեթավորման վրա նկարված էին «Մինյոններ», դրա համար էլ մայրը կարծեց, թե դրա մեջ այդ սերիայից ինչ-որ խաղալիք կա։

Սոֆիան, ինչպես և ծնողների մեծամասնությունը, չէր կարող անդադար հետևել որդուն և վերահսկել նրա յուրաքանչյուր քայլը, հատկապես եթե գիտեր, որ երեխան ուղղակի խաղում է։

Բարեբախտաբար, երեխան մոտեցավ նրան և հարցրեց․

Մայրիկ, կարո՞ղ ես այն բացել։

Կինը շոկի մեջ էր․․․ բացելով ձվիկը, նա մեջը հայտնաբերեց թմրամիջոց հանդիսացող 6 հաբ։ Մայրը նույնիսկ չէր ուզում մտածել, թե ինչ կլիներ, եթե որդին կարողանար բացել խաղալիքը և կուլ տալ հաբերը։

Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որ պարզենք, թե ինչպես է նման բան տեղի ունեցել, որ հաբերը հայտնվել են մանկական խաղալիքի մեջ,-ասաց ոստիկանության պետը, ում խումբը ժամանել էր Սոֆիայի տուն՝ կնոջ ահազանգից հետո։

Սոֆիան ուրախ է, որ իր որդին չի կարողացել բացել պլաստիկե կոնտեյները, այլապես նա կարող էր կուլ տալ հաբերը՝ կարծելով, թե դրանք կոնֆետներ են։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր