Պատրաստում ենք ալադի կամ ամերիկյան պանքեյք. Այս բաղադրատոմսով պատրաստված ալադիները հիշեցնում են մեզ մեր մանկությունը

Ամերիկյան այս նրբաբլիթները՝ պանքեյքերը, հիշեցնում են մեր ալադիները (ձիթաբլիթ): Նրանք պետք է լինեն փքուն, թեթև ու ոսկեգույն երանգով: Ամերիկյան ընտանիքներում պանքեյքեր ավանդաբար պատրաստում են նախաճաշի համար: Այն տաք վիճակում դնում են ափսեի մեջ և վրան լցնում տարբեր օշարակներ: Պանքեյքերը լինում են նաև տարբեր հավելումներով՝ հատապտղային, խնձորի, շոկոլադի:

Պանքեյքերը պատրաստում են չոր տապակի մեջ, որը պետք է լինի իդեալական մաքուր: Սակայն, եթե դուք վախենում եք, որ այդպես կայրվի, ապա կարող եք սերուցքային կարագով պատել տապակը կամ լցնել ձեթ:

Խորհուրդ չի տրվում հատապտուղներ և այլ հավելումներ լցնել հենց խմորի մեջ, քանի որ այն կարող է այրվել:

Բաղադրիչներ

հավկիթ-5 հատ
շաքարավազ- 70գր.
ալյուր — 60գր
փխրեցուցիչ — 2 գր.
վանիլ — 1թ/գ

աղ- մեկ պտղունց
Պատրաստումը

Վերցրեք 5 դեղնուց, ավելացրեք 40 գր. շաքարավազ, խառնեք: Ավելացրեք մի պտղունց աղ, փխրեցուցիչ, վանիլ և կրկին խառնեք:

Մաղելով լցրեք ալյուրը:

4 սպիտակուց հարեք, ավելացրեք 30 գր. շաքարավազ, և կրկին հարեք: Սպիտակուցի զանգվածը խառնեք դեղնուցով զանգվածին:

Տապակը տաքացրեք, գդալով վերցրեք խմորից լցրեք տապակի մեջ և փակեք կափարիչով: 2–3 րոպեից շուռ տվեք, որ մյուս կողմն էլ եփվի:

Բարի ախորժակ:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր