Հնդկաձավարի այս հատկություններն իմանալով ես ուղղակի ապշեցի, միթե այս ամենն անում է հասարակ հնդկաձավարը, որը ես այդքան էլ չէի սիրում…

Հնդկաձավարը պարունակում է ռեկորդային մեծ քանակությամբ սպիտակուցներ, որոնք հեշտությամբ յուրացվում են մարսողական համակարգի կողմից: Հենց այդ  պատճառով էլ հնդկաձավարը շատ են օգտագործում պահքի շրջանում:
Հնդկաձավարը  հիանալի ազդեցություն է  գործում կենտրոնական նյարդային համակարգի  վրա եւ  օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Հնդկաձավարի շիլայում առկա են   B խմբի գրեթե բոլոր վիտամիններ, որոնք օգտակար են նյարդային համակարգի համար եւ ներգրավված են նյութափոխանակության գործընթացներում: Նյարդային խանգարումների  դեպքում հնդկաձավարը օգնում է հոգեկան հավասարակշռություն գտնել: Այս ազդեցությունը պայմանավորված է մագնեզիումի պարունակությամբ, որը բնական հանգստացնող է, օգնում է վերացնել նյարդային հուզմունքը եւ բարելավել քնի որակը: B2 վիտամինի պարունակությունը օգնում է նիհարել:

Սնունդը եւ պտղի զարգացումը: Հնդկաձավարում  ֆոլաթթվի առկայությունը ապահովում է  պտղի ճիշտ զարգացումը: Բուժում է անեմիան;

Նրանց համար, ովքեր տառապում են անեմիայով, օգնության  կհասնի հնդկաձավարը:  Հնդկաձավարում պարունակվող հանքային երկաթը խթանում է հեմոգլոբինի սինթեզը, միայն այս դեպքում շիլան պետք է ուտել կիտրոնով:

Փորկապություն եւ մարսողության խանգարումներ: Փորկապության և մարսողական համակարգի խանգարումների դեպքում հնկաձավարը  հիանալի կերպով   կօգնի ազատվել այդ խնդիրներից:
Զարկերակային բարձր ճնշում: Հիպերտոնիան ժամանակակից հասարակության ուղեկիցն է դարձել է, այն զարգանում է սխալ սնվելու, ալկոհոլից կամ ծխախոտից կախվածության, հոգնածության ֆոնի վրա: Հնդկաձավարը օգնում է  կարգավորել  զարկերակային ճնշումը;

Հնդկաձավարը խթանում է ուղեղի աշխատանքը, լավացնում է հիշողությունը, նաև օգնում է մաշկային որոշ  խնդիրների դեպքում, ինչպիսիք են  պիգմենտային հետքերը,  մաշկի չորությունը, մաշկային ցանը:

Հնկաձավարը շատ օգտակար է, այնուամենայնիվ չի կարելի այն համարել համադարման բոլոր հիվանդությունների համար: Շաբաթական 2-3 անգամյա օգտագործումը լիովին  բավարար կլինի:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր