Որոնք են վահանագեղձի քաղցկեղի ախտանշաններն ու հիմնական տեսակները

Վահանագեղձի քաղցկեղ ասելով հասկանում ենք ուռուցքներ, որոնց առաջացումը հրահրում է գեղձի բջիջների ախտահարում կամ կառուցվածքային փոփոխություն: Ինչպես հայտնի է, վահանագեղձի ուռուցքները լինում են բարորակ ու չարորակ:

Առավել հաճախ չարորակ ուռուցքներ հայտնաբերվում են այն կանաց մոտ, ովքեր հնարավորինս քիչ են օգտագործում յոդ պարունակող մթերքներ ու ապրում են ռադիացիոն ճառագայթման ենթարկվող տարածքներում: Չնայած քաղցկեղի այս տեսակի համեմատաբար քիչ ագրեսիվ բնույթի է, շատ կարևոր է ժամանակին ախտորոշել ու բուժել այդ հիվանդությունը:

Վահանագեղձի ուռուցքներ. նորագոյացությունների ձևավորման պատճառները

Չարորակ բնույթի վահանագեղձի ուռուցքները, սովորաբար ժամանակին չեն հայտնաբերվում, քանի որ այդ հիվանդության վաղ շրջանում բացակայում են ախտանշանները: Նշված տեսակի քաղցկեղի առաջացման պատճառները մինչ օրս հստակ պարզված չեն, սակայն ենթադրվում է, որ նրանցից ամենատարածվածները հանդիսանում են՝

· ռոդիոակտիվ ճառագայթումը

· պարանոցի ու գլխի լուսային թերապիան

· սննդի մեջ յոդի քանակության ոչ բավարար օգտագործումը

· տարիքն ու սեռը ( չնայած որ այն չի հանդիսանում որոշիչ գործոն, այնուամենայնիվ 40 տարեկանից հետո , հատկապես կանանց մոտ, մեծանում է վահանագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկ)

· գենետիկ գործոնները

· մասագիտական գործունեության առանձնահատկությունները (օրինակ իոնացնող ճառագայթման հետ աշխատանքը)

· վնասակար սովորություներն ու սթրեսը

Վերոթվարկյալ բոլոր գործոնները զգալիորեն բարձրացնում են վահանագեղձի չարորակ ուռուցքների առաջացման ռիսկը։ Այդ պատճառով, նման գործոնների ազդեցության ներքո գտնվող մարդկանց խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով անցնել հետազոտություն էնդոկրինոլոգի մոտ:

Վահանագեղձի ուռուցքների առաջացման տեսակներն ու ախտանշանները

Վահանագեղձի քաղցկեղը կարող է արտահայտվել տարբեր ձևով, ինչպիսիք են՝

· պապիլյարը (որը հանդիպում ե առավել շատ դեպքերում ՝ 76%)

· ֆոլիկուլյար

· մեդուլյար

· չտարբերակված ու անապլաստիկ

Վահանագեղձի չարորակ ուռուցքի հիմնական ախտանշանը հանդիսանում է անցավ հանգույցի առկայությունը: Շնորհիվ վահանագեղձի մակերեսային դիրքի, դժվար չէ նշված գեղձի վրա նկատել հանգույցի առկայությունը:

Նման նորագոյացության առկայության դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես դիմել բժշկի, սակայն խորհուրդ չի տրվում խուճապի մատնվել, քանի որ միայն 5% դեպքերում են նման հանգույցները լինում չարորակ:

Եթե վահանագեղձի վրա, բացի այդ հանգույցի նկատելի է նաև պարանոցի ավշային հանգույցների կոշտացում, ապա հարկավոր չէ հետաձգել բժշկի մոտ այցելությունը, քանի որ որոշ դեպքերում այդ 2 ախտանշանները հանդիսանում են վահանագեղձի նոր զարգացող քաղցկեղի միակ անհանգստացնող ախտանշանները:

Ինչ վերաբերվում է ավելի ուշ փուլերին, ապա նման դեպքում դրանք կարող են ուղեկցվել հետևյալ երևույթների առաջացմաբ՝

· պարանոցի ցավեր

· կլանման հետ կապված դժվարություններ

· ձայնի անառիթ խռպոտություն

· «գունդ կոկորդում»

· առանց պատճառ հազ

· հևոց

· պարանոցի երակների այտուցվածություն

· շնչառության դժվարացում

Վահանագեղձում, հանգույցների առկայության դեպքում, ճշգրիտ ախտորոշման համար բժիշկը կիրառում է՝

· Ուլտրաձայնային հետազոտություն (հանգույցի տեղերոշման ու չափերի ճշտման համար);

· վահանագեղձի բիոպսիա (միայն այս մեթոդը թույլ կտա պարզել նոյագոյացության բնույթը);

· ուռուցքային մարկերով արյան հետազոտություն.

Ըստ այդմ, հիվանդի կողմից ինքնուրույն ախտորոշումը բացառվում է:

Ինչպիսի բուժում են նշանակում վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքում
Բուժման տարբերակը բնականաբար ընտրվում է հյուսվածքաբանական հետազոտությունից հետո, քանի որ հետազոտության փուլը հանդիսանում է որոշից՝ թերապիայի մեթոդի ընտրության հարցում, և միայն այդ արդյունքից ելնելով հնարավոր է պարզել, թե արդյոք ներքոթվարկյալ մեթոդներից որը պետք է կիրառվի.

· վիրահատական հեռացում

· ռադիոակտիվ յոդով ներազդում

· լուսային թերապիա

· հորմոնալ թերապիա

· ընտրովի թերապիա

Վերոներկայացված տեղեկատվությունը թույլ է տալիս կատարել այն եզրահանգումը, որ վահանագեղձի ինքնուրույն շոշափումն ու էնդոկրինոլոգի մոտ կանոնավոր հետազոտությունը թույլ կտան ժամանակին հայտնաբերել վահանագեղձի ուռուցքն ու պարզել, արդյոք այն չարորակ է, թե՝ ոչ: Տվյալ դեպքում հիվանդության ժամանակին հայտնաբերումը հանդիսանում է հիվանդի ապրելունակությունը որոշող հիմնական գործոնը:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր